Ձեր բժիշկը կհիմնվի մի շարք տվյալների վրա՝ ամորձապարկում առկա գոյացությունն ախտորոշելու համար:
Դրանք կարող են ներառել հետևյալը:
- Ֆիզիկական քննություն (բուժզննում). ձեր բժիշկը կշոշափի ձեր ամորձապարկը, դրա պարունակությունը և աճուկի մոտակա հատվածները ձեր կանգնած և պառկած դիրքերում:
- Տրանսլյումինացիա. փոշտի միջով պայծառ լույսը կարող է տեղեկատվություն տրամադրել ամորձապարկի գոյացության չափի, գտնվելու վայրի և կազմվածքի մասին:
- Գերձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա). ներքին օրգանների պատկերները ստեղծելու համար ձայնային ալիքների օգնությամբ այս հետազոտությունը կարող է մանրամասն տվյալներ տրամադրել ամորձապարկի գոյացության չափի, տեղակայման և կազմվածքի, ինչպես նաև ամորձիների վիճակի մասին: Գերձայնային հետազոտությունը սովորաբար անհրաժեշտ է ամորձապարկի գոյացության ախտորոշման համար:
- Մեզի թեստ. մեզի նմուշի լաբորատոր թեստերը կարող են հայտնաբերել բակտերիալ կամ վիրուսային վարակ կամ մեզի մեջ արյան կամ թարախի առկայություն:
- Արյան թեստ. արյան նմուշի լաբորատոր թեստերը կարող են հայտնաբերել բակտերիալ կամ վիրուսային վարակ կամ որոշ սպիտակուցների բարձր մակարդակ, որոնք կապված են ամորձիների քաղցկեղի հետ:
- Համակարգչային տոմոգրաֆիկ (ԿՏ) սքանավորում. եթե այլ հետազոտությունները ցույց են տալիս ամորձիների քաղցկեղ, դուք, ամենայն հավանականությամբ, կանցնեք ձեր կրծքավանդակի, որովայնի և աճուկային շրջանի մասնագիտացված ռենտգեն հետազոտություն (ԿՏ սքան)՝ ստուգելու, թե արդյոք քաղցկեղը տարածվել է այլ հյուսվածքների կամ օրգանների վրա:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-05-2023
Վերջին վերանայում՝ 03-05-2024