Այս փուլում ձեր երեխան՝ սկսած գլխայինից մինչև պոչուկային ծայրն ունի 85 մմ երկարություն: Եթե ունեք առավոտյան սրտխառնոց, այն պետք է աստիճանաբար անհետանա մոտ 13 կամ 14 շաբաթվա մեջ։
Ձեր երեխան
13-րդ շաբաթ
Ձեր երեխայի քաշը շուրջ 25 գրամ է:
Նրա ձվարանները կամ ամորձիները մարմնի ներսում լիարժեք զարգացած են, իսկ մարմնից դուրս սկսում են ձևավորվել սեռական օրգանները: Երբ ոտքերի միջև առկա է այտուցվածություն, դա կարող է լինել աճող առնանդամը կամ ծլիկը, թեև սովորաբար սոնոգրաֆիայով դեռ չի հաջողվում որոշել երեխայի սեռը: Նույնիսկ մատնահետքերն այժմ ձևավորված են:
14-րդ շաբաթ
14-րդ շաբաթվա մեջ երեխան արդեն գլխից մինչև վերջ շուրջ 85 մմ է: Նրա ողջ մարմինը պատված է մազերով, որը կոչվում է աղվամազ (լագունո):
Մոտավորապես այս ժամանակ երեխան սկսում է կուլ տալ ամնիոտիկ հեղուկի շատ փոքր քանակներ, որն անցնում է նրա ստամոքս: Երիկամները սկսում են գործել, և կուլ տված հեղուկը մեզի տեսքով ետ է վերադարձվում դեպի հարպտղաջրեր:
15-րդ շաբաթ
Մոտավորապես այս ժամանակ երեխան սկսում է լսել. նա այժմ կարող է լսել արտաքին աշխարհից եկած խլացված հնչյունները, ձեր մարսողական համակարգում առաջացած աղմուկը, ինչպես նաև ձեր սիրտը և ձեր ձայնը:
Նրա աչքերը սկսում են դառնալ լուսազգայուն: Թեև ձեր երեխայի աչքերը փակված են, նա կարող է գրանցել որովայնից դուրս վառ լույսերը: Նրանք կարղ են նաև առաջացնել զկրտոց՝ շնչառությանը նախորդող շարժումներ:
16-րդ շաբաթ
Երեխայի դեմքի մկաններն այժմ կարող են շարժվել՝ արտահայտելով տարրական դիմախաղ: Երեխան դեռ չի կարող կառավարել դիմախաղը:
Նյարդային համակարգը շարունակում է զարգանալ՝ թույլ տալով երեխայի վերջույթների մկաններին, որ ծալվեն: Մոտավորապես այս շրջանում երեխայի թաթիկները կարող են հասնել միմյանց. նրանք կարող են բռունցքվել և պահել միմյանց, երբ հպվում և բռնում են պորտալարը:
Դուք
Եթե ունեիք առավոտյան սրտխառնոց, հավանաբար 13 կամ 14-րդ շաբաթվա մեջ ձեր ինքնազգացողությունը կսկսի բարելավվել:
Որոշ կանանց մոտ այս ժամանակաշրջանում ի հայտ է գալիս ուժեղացած սեռական ցանկություն, հավանաբար՝ հղիության հորմոնների կամ կոնքային արյունամատակարարման խթանման պատճառով: Նման տեղաշարժեր կարող են և չլինել, և դա լրիվ նորմալ է: Իմացե՛ք ավելին հղիության ընթացքում սեռական հարաբերության մասին:
Երբ ձեր արգանդն մեծանում և սկսում է շարժվել դեպի վեր, դուք կարող եք ձեր որովայնի մեջ զգալ փոքր գոյացության: Վերջին մի քանի ամսվա ընթացքում կարող եք նաև զգալ ավելի հաճախ միզելու ցանկություն արգանդի կողմից միզապարկը սեղմելու և արյան շրջանառության այլ փոփոխությունների պատճառով: Սա պետք է այժմ քիչ մեղմանա, սակայն դուք դեռևս միզում եք ավելի հաճախ, քան սովորական ժամանակ: Այցելեք ձեր բժշկին, եթե միզելիս ունեք ցավեր: Հղիության ընթացքում կարող է ի հայտ գալ միզուղիների վարակ, և կարևոր է, որ այն բուժվի հնարավորինս շուտ, որպեսզի նվազեցվի երիկամների վարակի ռիսկը:
Հարցեր, որոնց շուրջ արժի խորհել
- Գլխացավեր. հղիության ընթացքում գլխացավերը կարող են հաճախանալ, սակայն եթե դրանք դառնում են անհանգստացնող կամ ուժեղ, ապա կարող են լինել ավելի լուրջ խնդրի նշան:
- Ատամներ և լնդեր. հիշեք, որ ձեր բերանի խոռոչը հղիության ընթացքում լրացուցիչ խնամքի կարիք ունի:
Հոդվածը հրապարակվել է՝ 19-05-2020
Վերջին վերանայում՝ 30-04-2024