Գրադարան

Երկրորդային հիպերտենզիա (գերճնշում)

Երկրորդային հիպերտենզիա (գերճնշում)

Time Read 1 րոպե

Երկրորդային բարձր արյան ճնշումը (երկրորդային հիպերտենզիա) բարձր արյան ճնշումն է, որը պայմանավորված է մեկ այլ առողջական խնդրով:

Այն կարող է առաջանալ երիկամների, զարկերակների, սրտի կամ ներզատական (էնդոկրին) համակարգի վրա ազդող հիվանդությունների կամ վիճակների պատճառով: Երկրորդային հիպերտենզիա կարող է առաջանալ նաև հղիության ընթացքում։

Երկրորդային հիպերտենզիան տարբերվում է բարձր արյան ճնշման սովորական տեսակից (առաջնային հիպերտոնիա կամ էսենցիալ հիպերտենզիա), որը հաճախ կոչվում է պարզապես բարձր արյան ճնշում (հիպերտենզիա)։

Երկրորդային հիպերտոնիայի պատշաճ բուժումը հաճախ կարող է վերահսկել ինչպես բարձր արյան ճնշումը, այնպես էլ այն առաջացնող հիվանդությունը կա վիճակը: Արդյունավետ բուժումը նվազեցնում է լուրջ բարդությունների վտանգը, այդ թվում՝ սրտային հիվանդության, երիկամային անբավարարության և ինսուլտի:

Հոդվածը տեղադրվել է՝ 04-03-2023 վերանայվել է՝ 04-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով