Ինչպես առաջնային հիպերտենզիան, երկրորդական հիպերտոնիան սովորաբար չունի առանձնահատուկ ախտանիշներ, նույնիսկ եթե արյան ճնշումը հասել է վտանգավոր բարձր մակարդակի:
Բարձր արյան ճնշում ախտորոշված մարդկանց համար այս նշաններից որևէ մեկի առկայությունը կարող է նշանակել, որ հիվանդությունը երկրորդական հիպերտենզիա է՝
- բարձր արյան ճնշում, որը չի արձագանքում արյան ճնշման դեղամիջոցներին (ռեզիստենտ հիպերտենզիա)
- շատ բարձր արյան ճնշում՝ սիստոլիկ արյան ճնշում 180 միլիմետր սնդիկի սյունից ավելի (մմ ս․ս․) կամ դիաստոլիկ արյան ճնշում 120 (մմ ս․ս․-ից ավելի
- բարձր արյան ճնշում, որն այլևս չի արձագանքում դեղամիջոցներին, որոնք նախկինում վերահսկում էին արյան ճնշումը
- բարձր արյան ճնշման հանկարծակի սկիզբ 30 տարեկանից առաջ կամ 55 տարեկանից հետո
- բարձր արյան ճնշման ընտանեկան պատմության բացակայություն
- գիրության բացակայություն:
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե ունեք մի հիվանդություն կա վիճակ, որը կարող է առաջացնել երկրորդական հիպերտենզիա, ձեզ կարող է անհրաժեշտ լինել ավելի հաճախ ստուգել ձեր արյան ճնշումը: Հարցրեք ձեր բժշկին, թե որքան հաճախ պետք է ստուգել ձեր արյան ճնշումը:
Հոդվածը հրապարակվել է՝ 04-03-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024