Ահա մի քանի քայլեր, որոնք կարող եք ձեռնարկել՝ օգնելու ցնցումների վերահսկմանը:
- Ճիշտ ընդունեք դեղը. մի՛ փոփոխեք դեղաչափը ձեր բժշկի հետ խոսելուց առաջ: Եթե կարծում եք, որ ձեր դեղը պետք է փոխվի, քննարկեք այն ձեր բժշկի հետ:
- Բավականաչափ քնեք. քնի պակասը կարող է առաջացնել ցնցումներ: Համոզվեք, որ ամեն գիշեր բավականաչափ հանգստանում եք:
- Հագեք բժշկական զգուշացման ապարանջան. սա կօգնի շտապ օգնության անձնակազմին իմանալ, թե ինչպես ճիշտ վարվել ձեզ հետ, եթե ունենաք մեկ այլ ցնցում:
- Եղեք ակտիվ. վարժանքները և ակտիվ լինելը կարող են օգնել ձեզ ֆիզիկապես առողջ պահել և նվազեցնել դեպրեսիան: Համոզվեք, որ բավականաչափ ջուր խմեք և հանգստացեք, եթե մարզվելիս հոգնած եք:
- Կատարեք առողջ կյանքի ընտրություն. սթրեսի կառավարումը, ալկոհոլի սահմանափակումը և չծխելը՝ այս բոլորը համարվում են առողջ ապրելակերպի գործոններ:
Անձնական անվտանգություն
Ցնցումները սովորաբար լուրջ վնասվածքների չեն հանգեցնում, սակայն եթե կրկնվող ցնցումներ ունեք, հնարավոր է, որ վնասվածք ստանաք: Այս քայլերը կարող են օգնել ձեզ խուսափելու ցնցումների ժամանակ վնասվածքներից:
- Զգույշ եղեք ջրի մոտ. մի՛ լողացեք միայնակ կամ առանց որևէ մեկի նավակ մի՛ նստեք:
- Հագեք սաղավարտ՝ պաշտպանվելու այնպիսի գործողությունների ժամանակ, ինչպիսիք են հեծանիվ վարելը կամ մարձական զբաղմուքները:
- Լոգանքի փոխարեն ցնցուղ ընդունեք, եթե ձեր կողքին որևէ մեկը չկա:
- Ձևափոխեք ձեր կահավորանքը. փակեք սուր անկյունները, գնեք կլորացված եզրերով կահույք և ընտրեք աթոռներ, որոնք ունեն թևեր, որ թույլ չտան, որ ընկնեք դրանցից: Մտածեք խիտ ծածկով գորգ՝ ձեզ պաշտպանելու համար, եթե ընկնեք:
- Ցուցադրեք ցնցումների առաջին օգնության խորհուրդները մի վայրում, որտեղ մարդիկ կարող են հեշտությամբ տեսնել դրանք: Ներառեք ցանկացած կարևոր հեռախոսահամար:
Ցնցումների առաջաին օգնությունը
Օգտակար է իմանալ, թե ինչ անել, եթե ականատես լինեք, որ ինչ-որ մեկը ցնցումներ ունի: Եթե դուք ապագայում ցնցումների վտանգի տակ եք, այս տեղեկատվությունը փոխանցեք ձեր ընտանիքին, ընկերներին և գործընկերներին, որ նրանք իմանան, թե ինչ անել, եթե ցնցումներ ունենաք:
Ցնցման ժամանակ ինչ-որ մեկին օգնելու համար կատարեք հետևյալ քայլերը՝
- զգուշորեն գլորեք մարդուն մի կողմի վրա
- փափուկ բան դրեք մարդու գլխի տակ
- թուլացրեք կիպ վզնոցը
- մի՛ դրեք ձեր մատները կամ այլ առարկաներ մարդու բերանում
- մի՛ փորձեք զսպել ցնցում ունեցող մեկին
- հեռացրեք վտանգավոր առարկաները, եթե մարդը շարժվում է
- մնացեք անձի հետ մինչև շտապ օգնության ժամանումը
- ուշադիր հետևեք մարդուն, որ կարողանաք մանրամասներ հաղորդել տեղի ունեցածի մասին
- նշեք ցնցման տևողությունը
- հանգիստ մնացեք:
Հոդվածը հրապարակվել է՝ 19-04-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024