Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդության (ՍՃՓՀ) կամ սեռավարակի վաղ փուլերում բազմաթիվ մարդիկ կարող են որևէ գանգատ կամ ախտանիշ չնշել, ուստի սքրինինգային հետազոտությունը կարևոր է, որ կանխարգելվեն հնարավոր բարդությունները:
ՍՃՓՀ հնարավոր բարդություններից են՝
- կոնքի շրջանի ցավեր
- հղիության բարդություններ
- աչքի բորբոքում
- արթրիտ (հոդաբորբ)
- փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդություն (ՓԿՕԲՀ)
- անպտղություն
- սրտային հիվանդություն
- որոշ քաղցկեղներ, օրինակ մարդու պապիլոմավիրուսի հետ կապված արգանդի պարանոցի և ուղիղաղիքային քաղցկեղներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 23-06-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024