Գրադարան

ՍՃՓՀ․ ախտանիշներ

ՍՃՓՀ․ ախտանիշներ

Time Read 1 րոպե

Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները (ՍՃՓՀ) կամ սեռավարակները կարող են ընթանալ ամենատարբեր գանգատներով և ախտանիշներով կամ չդրսևորել որևէ նշան:

Դա է պատճառը, որ ՍՃՓՀ-ը կարող է մնալ աննկատ, քանի դեռ չեն զարգացել բարդություններ կամ չի ախտորոշվել սեռական զուգընկերոջ մոտ:

ՍՃՓՀ մասին վկայող գանգատները և ախտանիշները կարող են ներառել՝

  • սեռական օրգանների, բերանի կամ հետույքի շրջանում խոցեր կամ պնդացումներ
  • միզելիս ծակող կամ այրող բնույթի ցավեր (դիզուրիա)
  • առնանդամից (միզուկից) արտադրություն
  • անսովոր կամ անդուր հոտով հեշտոցային արտադրություն
  • անսովոր հեշտոցային արյունահոսություն
  • ցավոտ սեռական հարաբերություն
  • ցավոտ և այտուցված ավշային գեղձեր, հատկապես աճուկներում, իսկ երբեմն՝ ավելի տարածված
  • որովայնի ստորին հատվածի ցավեր
  • ջերմություն
  • մարմնի, ձեռքերի կամ ոտքերի ցանավորում:

Կախված հարուցիչի տեսակից գանգատները և ախտանիշները կարող են ի հայտ գալ վարակվելուց մի քանի օր հետո կամ նույնիսկ տարիներ անց, քանի դեռ չեն զարգացել ուշադրություն գրավող խնդիրներ:

Ե՞րբ դիմել բժշկին

Հնարավորինս շուտ այցելեք ձեր բժշկին, եթե՝

  • սեռապես ակտիվ եք և կարող եք վարակված լինել որևէ ՍՃՓՀ-ով
  • ունեք որևէ ՍՃՓՀ-ի գանգատ կամ ախտանիշ:

Պայմանավորվեք և այցելեք բժշկին՝

  • եթե որոշել եք դառնալ սեռապես ակտիվ
  • մինչև նոր զուգընկերոջ հետ սեռական հարաբերություն ունենալը:

Հոդվածը տեղադրվել է՝ 23-06-2021 վերանայվել է՝ 13-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով