Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ (սեռավարակներ)
23-06-2021
1 րոպե

Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները (ՍՃՓՀ) կամ սեռական ճանապարհով փոխանցվող վարակները (ՍՃՓՎ), որոնք հայտնի նաև որպես սեռավարակներ կամ վեներական հիվանդություններ, գլխավորապես ձեռք են բերվում սեռական հարաբերության միջոցով:
ՍՃՓՀ պատճառ հանդիսացող օրգանիզմները (բակտերիաներ, վիրուսներ կամ մակաբույծներ) մի մարդուց մյուսին փոխանցվում են արյան, սերմնահեղուկի, հեշտոցային կամ այլ կենսահեղուկներով:
Երբեմն այս վարակները կարող են փոխանցվել ոչ սեռական ճանապարհով, օրինակ՝ հղիության կամ ծննդաբերության ընթացքում հիվանդ մորից նորածնին, արյան փոխներարկումների կամ ասեղների համատեղ օգտագործման միջոցով:
ՍՃՓՀ-ը ոչ միշտ են առաջացնում ախտանիշներ, ուստի հնարավոր է վարակվել որևէ ՍՃՓՀ-ով այն մարդկանցից, ովքեր երևում են լրիվ առողջ և նույնիսկ գուցե չգիտեն, որ ունեն վարակ:
Հոդվածը վերանայվել է՝ 23-06-2021