Գրադարան
Շիգելա վարակ. կանխարգելում

1 րոպե
Թեև հետազոտողները շարունակում են աշխատել շիգելայի դեմ պատվաստանյութի մշակման ուղղությամբ, դեռ ոչինչ չի ստեղծվել:
Շիգելայի կամ բակտերիալ դիզենտերիայի տարածումը կանխելու համար՝
- հաճախակի լվացեք ձեռքերը օճառով և ջրով առնվազն 20 վայրկյան
- հետևեք ձեր մանկահասակ երեխաներին, երբ նրանք լվանում են իրենց ձեռքերը
- կեղտոտ տակդիրները պատշաճ կերպով դեն նետեք և վերջում լվացվեք
- օգտագործելուց հետո ախտահանեք տակդիրը փոխելու տարածքները
- մի՛ պատրաստեք ուտելիք ուրիշների համար, եթե փորլուծություն ունեք
- փորլուծություն ունեցող երեխաներին տանը պահեք և մի՛ ուղարկեք մսուր-մանկապարտեզ, խաղային խմբակներ կամ դպրոց
- խուսափեք լճակներում, լճերում կամ չխնամվող լողավազաններում լողալիս ջուր կուլ տալուց
- խուսափեք սեռական հարաբերություններից որևէ մեկի հետ, ով ունի փորլուծություն կամ ով վերջերս է ապաքինվել փորլուծությունից
- մի՛ գնացեք լողի, քանի դեռ լիովին չեք ապաքինվել:
Հոդվածը տեղադրվել է՝ 29-04-2020 վերանայվել է՝ 20-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: