Գրադարան
Շիգելա վարակ. ախտանիշներ

1 րոպե
Շիգելլոզի կամ բակտերիալ դիզենտերիայի գանգատներն ու ախտանիշները սովորաբար սկսվում են բակտերիայի հետ շփումից մեկ-երկու օր հետո:
Սակայն վարակի զարգացումը կարող է տևել մինչև մեկ շաբաթ: Գանգատներն ու ախտանիշները կարող են ներառել՝
- փորլուծություն (հաճախ արյուն կամ լորձ պարունակող)
- ստամոքսի ցավ կամ կծկանքներ (սպազմ)
- ջերմություն
- սրտխառնոց կամ փսխում:
Ախտանիշները սովորաբար տևում են մոտ հինգից յոթ օր: Որոշ դեպքերում ախտանիշները կարող են ավելի երկար տևել: Որոշ մարդիկ շիգելայով վարակվելուց հետո ախտանիշներ չունեն: Այնուամենայնիվ, նրանց կղանքը դեռևս կարող է վարակիչ լինել մինչև մի քանի շաբաթ:
Ե՞րբ դիմել բժշկին
Կապ հաստատեք ձեր բժշկի հետ կամ շտապ օգնություն կանչեք, եթե դուք կամ ձեր երեխան ունեք արյունոտ լուծ կամ այնքան ուժեղ լուծ, որն առաջացնում է քաշի կորուստ և ջրազրկում: Նաև դիմեք ձեր բժշկին, եթե դուք կամ ձեր երեխան ունեք փորլուծություն և 38 °C (101 F) կամ ավելի բարձր ջերմություն:
Հոդվածը տեղադրվել է՝ 29-04-2020 վերանայվել է՝ 20-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: