Առողջությանն օգտակար այս քայլերը կարող են օգնել ձեզ, որ խուսափեք մանգաղաբջջային անեմիայի բարդություններից:
- Ամեն օր ընդունեք ֆոլաթթվի հավելումներ և ընտրեք առողջ սննդակարգ. ոսկրածուծին անհրաժեշտ են ֆոլաթթու և այլ վիտամիններ՝ արյան նոր կարմիր բջիջներ (էրիթրոցիտներ) ստեղծելու համար: Հարցրեք ձեր բժշկին ֆոլաթթվի հավելումների և այլ վիտամինների ու դրանց դեղաչափերի մասին: Կերեք տարբեր գույնի մրգեր և բանջարեղեն, ինչպես նաև ամբողջահատիկ ձավարեղեն:
- Խմեք շատ ջուր․ ջրազրկումը կարող է մեծացնել մանգաղաբջջային ցավային նոպաների ռիսկը: Խմեք ջուր ամբողջ օրվա ընթացքում՝ նպատակ դնելով խմել օրական մոտ ութ բաժակ: Ավելացրեք ձեր ընդունած ջրի քանակը, եթե մարզվում եք կամ ժամանակ եք անցկացնում տաք, չոր եղանակային պայմաններում:
- Խուսափեք կտրուկ ջերմաստիճանային վիճակներից․ ծայրահեղ շոգին կամ ցրտին ենթարկվելը կարող է մեծացնել մանգաղաբջջային ցավի նոպայի առաջացման ռիսկը:
- Մնացեք ֆիզիկապես ակտիվ, բայց մի՛ չարաշահեք վարժանքները․ հարցրեք ձեր բժշկին, թե ինչ ծանրաբեռնվածությամբ և ինչ տեսակի վարժանքներ են ձեզ անհրաժեշտ:
- Զգուշությամբ օգտագործեք դեղորայքը․ զգուշությամբ և խնայողաբար օգտագործեք ցավազրկող դեղամիջոցները, ինչպիսիք են Իբուպրոֆենը (Ադվիլ, Մոտրին և այլն) կամ Նապրոքսեն նատրիումը (Ալեվե)՝ երիկամների վրա հնարավոր վնասակար ազդեցության պատճառով: Հարցրեք ձեր բժշկին՝ նախքան որևէ դեղամիջոց ընդունելը, նույնիսկ եթե դրանք կարող եք ձեռք բերել առանց դեղատոմսի:
- Մի՛ ծխեք. ծխելը մեծացնում է ցավային նոպաների առաջացման ռիսկը:
Հոդվածը հրապարակվել է՝ 16-01-2024
Վերջին վերանայում՝ 22-04-2024