Գրադարան

Շյոգրենի համախտանիշ. բարդություններ

Շյոգրենի համախտանիշ. բարդություններ

Time Read 1 րոպե

Շյոգրենի համախտանիշի ամենատարածված բարդությունները կապված են աչքերի և բերանի խոռոչի հետ:

  • Ատամների խոռոչներ. թուքը պաշտպանում է ատամները կարիես առաջացնող բակտերիաներից, ուստի, դուք ավելի հակված եք կարիեսի զարգացմանը, եթե ձեր բերանը մշտապես չոր է:
  • Խմորասնկիկային վարակներ. Շյոգրենի համախտանիշ ունեցող մարդկանց մոտ շատ ավելի հավանական է բերանի խոռոչի կանդիդոզի՝ կաթնախտի զարգացումը, որը բերանի խոռոչի խմորասնկիկային վարակ է:
  • Տեսողության խնդիրներ. մշտապես չոր աչքերը կարող են հանգեցնել լույսի նկատմամբ գերզգայունության, մշուշոտ տեսողության և եղջերաթաղանթի վնասման:

Շյոգրենի համախտանիշի ավելի քիչ տարածված բարդությունները ներառում են հետևյալ օրգանները:

  • Թոքեր, երիկամներ կամ լյարդ. բորբոքումը կարող է առաջացնել թոքաբորբ (պնևմոնիա), բրոնխիտ կամ թոքային այլ խնդիրներ, հանգեցնել երիկամների գործունեության հետ կապված խնդիրների և առաջացնել հեպատիտ կամ լյարդի ցիռոզ:
  • Ավշային հանգույցներ. Շյոգրենի համախտանիշով մարդկանց մի փոքր տոկոսի մոտ կարող է զարգանալ ավշային հանգույցների քաղցկեղ (լիմֆոմա):
  • Նյարդեր. ձեր ձեռքերում (դաստակներում) և ոտնաթաթերում կարող են զարգանալ թմրածություն, ծակծկոցներ և այրոց (ծայրամասային կամ պերիֆերիկ նեյրոպաթիա):

Հոդվածը տեղադրվել է՝ 26-07-2023 վերանայվել է՝ 26-07-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով