Գրադարան
Շյոգրենի համախտանիշ. ախտանիշներ

1 րոպե
Շյոգրենի համախտանիշի երկու հիմնական ախտանշանները ներառում են հետևյալը:
- Չոր աչքեր. ձեր աչքերը կարող են գրգռվել, քոր գալ կամ աչքերում զգաք այրոց կամ ունենաք այնպիսի զգացողություն, կարծես դրանց մեջ ավազ կա:
- Չոր բերան. ձեզ կարող է թվալ, որ ձեր բերանը լցված է բամբակով, որը դժվարացնում է կուլ տալը կամ խոսելը:
Շյոգրենի համախտանիշով որոշ մարդիկ նաև ունեն՝
- հոդացավ, հոդերի այտուցվածություն և կարկամություն
- այտուցված թքագեղձեր, հատկապես այն գեղձերի խմբում, որոնք գտնվում են ստորին ծնոտի ետևում (ենթածնոտային) և ականջների առջևում (հարականջային)
- մաշկի ցանավորում կամ չոր մաշկ
- հեշտոցի չորություն
- կայուն չոր հազ
- ձգձգվող հոգնածություն:
Ե՞րբ դիմել բժշկին
Դիմեք ձեր բժշկին, եթե ունեք աչքերի և բերանի երկարաժամկետ չորություն, որը որևէ տնային միջոցով չի թեթևանում:
Հոդվածը տեղադրվել է՝ 26-07-2023 վերանայվել է՝ 26-07-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: