Գրադարան

Խռմփոց

Խռմփոց

Time Read 1 րոպե

Խռմփոցը խռպոտ կամ կոպիտ ձայն է, որն առաջանում է, երբ օդի հոսքն անցնում է ըմպանի թուլացած հյուսվածքներով՝ առաջացնելով շնչելիս այդ հյուսվածքների տատանում կամ թրթռում:

Գրեթե բոլորը կարող են քնած ժամանկ խռմփացնել, սակայն որոշ մարդկանց մոտ սա կարող է դառնալ մշտական խնդիր: Երբեմն խռմփոցը նաև կարող է վկայել լուրջ առողջական խնդրի առկայության մասին: Լինելով որևէ հիվանդության ախտանշաններից մեկը, խռմփոցն ինքը կարող է պատճառել այլ՝ ավելի ծանր առողջական խնդիրներ: Խռմփոցը նաև կարող է խանգարել ձեր զուգընկերոջ կամ ընտանիքի գիշերային քունն ու հանգիստը:

Ապրելակերպի փոփոխությունները, օրինակ՝ քաշի նվազեցումը, անկողին մտնելուց առաջ ալկոհոլից խուսափելը կամ կողքի պառկած վիճակում քնելը կարող են օգնել խռմփոցի վերացմանը:

Ի լրումն, կան բժշկական սարքեր և վիրահատական մեթոդներ, որոնք կարող են մեղմացնել խանգարող խռմփոցը: Այնուամենայնիվ, այս միջոցները օգտակար կամ անհրաժեշտ կարող են լինել ոչ բոլորի համար, ովքեր խռմփացնում են:

Հոդվածը տեղադրվել է՝ 22-05-2021 վերանայվել է՝ 13-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով