Խռմփոցի պատճառ հանդիսացած հիվանդությունն ախտորոշելիս բժիշկը գնահատում է գանգատներն ու ախտանիշները, ինչպես նաև հիվանդության պատմությունն ու ընդհանուր առողջական վիճակը:
Բժիշկը նաև կատարում է զննում՝ առավել ուշադրություն դարձնելով բերանի ու քթի խոռոչների և ըմպանի անատոմիական առանձնահատկություններին և հնարավոր կառուցվածքային փոփոխություններին:
Ձեր թույլտվությամբ բժիշկը նաև կարող է հարցեր տալ զուգընկերոջը, օրինակ, այն մասին, թե երբ և ինչպես է դրսևորվում ձեր խռմփոցը:
Պատկերային հետազոտություններ
Բժիշկը կարող է առաջարկել որևէ պատկերային հետազոտություն: Ռենտգենը, համակարգչային տոմոգրաֆիան (ԿՏ) կամ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) կարող են օգնել հայտնաբերելու վերին շնչուղիների կառուցվածքային խնդիրները, օրինակ՝ քթի միջնապատի թեքում (ծռվածություն):
Քնի հետազոտություն
Կախված խռմփոցի և այլ ախտանիշների ծանրությունից, բժիշկը կարող է խորհուրդ տալ նաև քնի հետազոտություն: Երբեմն այս հետազոտությունը կարող է անցկացվել տանը:
Այնուամենայնիվ, կախված այլ առողջական խնդիրների և այլ քնի ախտանիշների առկայությունից, կարող է առաջարկվել, որ գիշերն անցկացնեք քնի կենտրոնում, որտեղ իրականացվում քնի ընթացքում շնչառության ավելի խոր վերլուծություն (պոլիսոմնոգրաֆիա):
Պոլիսոմնոգրաֆիայի ընթացքում ձեզ միացնում են բազմաթիվ էլեկտրոդներ, որոնք թույլ են տալիս ամբողջ գիշերվա ընթացքում գրանցել՝
- ուղեղային ալիքները
- արյան թթվածնի մակարդակը
- սրտի ռիթմը
- շնչառության ռիթմը
- քնի փուլերը:
Հոդվածը հրապարակվել է՝ 23-05-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024