Գրադարան
Սոցիալական ֆոբիա

2 րոպե
Սոցիալական տագնապային խանգարումը, որը հայտնի է նաև որպես սոցիալական ֆոբիա, նշանակում է, որ հանրային շփումներից ծագող տագնապը բացասաբար է անդրադառնում ձեր կյանքի վրա և ձեզ հետ է պահում անձնական կամ աշխատանքային բնույթի հանրային միջոցառումներին մասնակցելուց։
Ի՞նչ պատճառով է առաջանում սոցիալական տագնապային խանգարումը
Ոչ հազվադեպ հանրային միջոցառումներին մասնակցող մարդիկ դառնում են դյուրագրգիրռ։ Որոշ մարդիկ աշխատավայրում շնորհանդես (պրեզենտացիա) անելիս կամ այնպիսի գործերի մեջ ներգրավվելիս, որտեղ ստանձնելու են բոլորի ուշադրության կենտրոնում հայտնվելու դերը, կարող են լցվել սուր կամ չափից դուրս ուժեղ տագնապի զգացումով։ Մյուսները կարող են զգալ, որ նոր մարդկանց հանդիպելիս կամ որևէ հարցի շուրջ ինչ-որ մեկի հետ բանավիճելիս դառնում են խիստ անհանգիստ և հուզված։
Բազմաթիվ մարդիկ սովորում են, թե նմանատիպ իրավիճակներում ինչպես կառավարել իրենց տագնապը և զարգացնում են վերջինիս ֆիզիկական նշանները նվազեցնելու մեթոդներ։ Սակայն, սոցիալական տագնապի խանգարմամբ մարդու մոտ այս վախերը և ֆիզիկական ախտանիշները կարղ են դառնալ խիստ արտահայտված և հասնել այն աստիճանի, որ առաջանա որևէ օգնության անհրաժեշտության կարիք։
Սոցիալական տագնապի ախտանիշները
Տագնապի սովորական ախտանիշները՝ առատ քրտնարտադրություն, սրտխփոցով ուղեկցվող հաճախացած սրտազարկ, սրտխառնոց, դող, շառագունում և կակազում, սոցիալական տագնապի խանգարմամբ մարդու մոտ կարող են լինել առանձնահատուկ սթրեսային, քանի որ այս ախտանիշներն ուժգնացնում են շփոթմունքը, հուզված վիճակը և վախը։
Սոցիալական տագնապի բուժումը
Սոցիալական տագնապի ծանրության աստիճանից անկախ, գոյություն ունեն այս վիճակը հաղթահարելու բազմաթիվ մեթոդներ։ Դրանց մասին տեղեկանալը կարող է մեծապես օգնել ձեզ կամ մեկ այլ մարդուն, ում դուք ճանաչում եք։
Եթե սոցիալական տագնապը դարձել է անհանգստացնող, դիմեք ձեր բժշկին կամ վերջինիս իմացությամբ՝ հոգեկան առողջության մասնագետին։
Հոդվածը տեղադրվել է՝ 11-05-2019 վերանայվել է՝ 12-05-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: