Գրադարան

Սոցիալական տագնապային խանգարում. կանխարգելում

Սոցիալական տագնապային խանգարում. կանխարգելում

Time Read 1 րոպե

Որևէ միջոց չկա կանխատեսելու, թե ինչը կարող է որևէ մեկի մոտ տագնապային խանգարման առաջացման պատճառ դառնալ, սակայն դուք կարող եք քայլեր ձեռնարկել՝ նվազեցնելու ախտանիշների ազդեցությունը, եթե տագնապած եք:

  • Ստացեք վաղ օգնություն. անհանգստությունն ու տագնապը, ինչպես հոգեկան առողջության շատ այլ վիճակներ, կարող է ավելի դժվար լինել բուժել, եթե սպասեք և համապատասխան օգնության չդիմեք:
  • Պահեք օրագիր. ձեր անձնական կյանքին հետևելը կարող է օգնել ձեզ և ձեր հոգեկան առողջության մասնագետին պարզելու, թե ինչն է ձեզ մոտ սթրես առաջացնում և ինչն է օգնում, որ ձեզ ավելի լավ զգաք:
  • Սահմանեք ձեր կյանքում առաջնահերթություններ. դուք կարող եք նվազեցնել անհանգստությունը՝ պատշաճ կառավարելով ձեր ժամանակը և էներգիան: Համոզվեք, որ բավարար ժամանակ եք տրամադրում ձեզ դուր եկած բաների վրա:
  • Խուսափեք վնասակար նյութերի օգտագործումից. ալկոհոլի և թմրամիջոցների, նույնիսկ կոֆեինի կամ նիկոտինի օգտագործումը կարող են առաջացնել կամ վատթարացնել ձեր անհանգստությունը: Եթե կախվածություն ունեք այս նյութերից որևէ մեկից, դրանցից հրաժարվելը կարող է լրացուցիչ անհանգստության պատճառ դառնալ: Եթե չեք կարող ինքնուրույն դադարեցնել այս նյութերի օգտագործումը, դիմեք ձեր բժշկին կամ գտեք բուժման ծրագիր կամ աջակցության խումբ, որը կօգնի ձեզ:

Հոդվածը տեղադրվել է՝ 18-07-2023 վերանայվել է՝ 18-07-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով