Գրադարան
Սոցիալական տագնապային խանգարում. բարդություններ

1 րոպե
Չբուժվելու դեպքում սոցիալական տագնապային խանգարումը կարող է վերահսկել ձեր կյանքը:
Անհանգստություններն ու տագնապները կարող են խանգարել ձեր աշխատանքին, ուսմանը, փոխհարաբերություններին կամ կյանքից հաճույք զգալուն: Սոցիալական տագնապային խանգարումը կարող է առաջացնել՝
- ցածր ինքնագնահատական
- հաստատակամ լինելու խնդիր
- բացասական ինքնախոսություն
- քննադատության նկատմամբ գերզգայունություն
- վատ սոցիալական հմտություններ
- մեկուսացում և դժվարին սոցիալական փոխհարաբերություններ
- ցածր ակադեմիական և մասնագիտական առաջադիմություն
- հոգեներգործուն նյութերի չարաշահում, օրինակ՝ չափից շատ ալկոհոլ օգտագործելը
- ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձեր:
Տագնապային խանգարման այլ տեսակները և հոգեկան առողջության որոշ այլ խնդիրները, մասնավորապես, մեծ դեպրեսիվ խանգարումը և թմրամիջոցների չարաշահման խնդիրները, հաճախ հանդիպում են սոցիալական տագնապային խանգարման հետ միասին:
Հոդվածը տեղադրվել է՝ 18-07-2023 վերանայվել է՝ 18-07-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:
Նույն այս թեմայով
- Սոցիալական տագնապային խանգարում (սոցիալական ֆոբիա)
- Սոցիալական տագնապային խանգարում. ախտանիշներ
- Սոցիալական տագնապային խանգարում. պատճառներ
- Սոցիալական տագնապային խանգարում. կանխարգելում
- Սոցիալական տագնապային խանգարում. ախտորոշում
- Սոցիալական տագնապային խանգարում. բուժում
- Սոցիալական տագնապային խանգարում. ինքնօգնություն