Ձեր բժիշկը կցանկանա որոշել, թե արդյոք այլ առողջական խնդիրներ կամ վիճակներ կարող են ձեր անհանգստության պատճառ լինել և արդյոք դուք ունեք սոցիալական տագնապային խանգարում ֆիզիկական կամ հոգեկան առողջության մեկ այլ խանգարման հետ մեկտեղ:
Ձեր բժիշկը կամ հոգեկան առողջության մասնագետը կարող են ձեզ մոտ ախտորոշել սոցիալական տագնապային խանգարում՝ հիմնվելով հետևյալ տվյալների վրա:
- Ֆիզիկական քննություն (բուժզննում), որը կօգնի գնահատելու, թե արդյոք որևէ առողջական վիճակ կամ դեղորայք կարող են առաջացնել տագնապային ախտանիշներ:
- Ձեր ախտանիշների քննարկում, օրինակ այն, թե որքան հաճախ են դրանք հայտնվում և ինչ իրավիճակներում են դրսևորվում կամ վատթարանում:
- Իրավիճակների քննարկում և գնահատում՝ հասկանալու, թե արդյոք դրանք ձեզ անհանգստություն են պատճառում:
- Հարցաթերթիկների լրացում, որոնք կարող են որոշակիորեն պարզաբանել սոցիալական տագնապային ախտանիշները:
- Հոգեկան խանգարումների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկում (DSM-5) թվարկված չափորոշիչներ, որը հրապարակվել է Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիայի կողմից։
Սոցիալական տագնապային խանգարման DSM-5 չափանիշները ներառում են հետևյալը:
- Մշտական, ուժեղ վախ կամ անհանգստություն կոնկրետ սոցիալական իրավիճակների վերաբերյալ, քանի որ կարծում եք, որ ձեզ կարող են բացասաբար դատել, ամաչացնել կամ նվաստացնել:
- Անհանգստություն առաջացնող սոցիալական իրավիճակներից խուսափում կամ դրանց ուժեղ վախով կամ անհանգստությամբ դիմանալը։
- Չափազանց անհանգստություն, որը համաչափ չէ իրավիճակին։
- Անհանգստություն կամ անհարմարավետություն, որը խանգարում է ձեր առօրյա կյանքին։
- Վախ կամ անհանգստություն, որն ավելի լավ չի բացատրվում առողջական վիճակով, դեղորայքով կամ թմրամիջոցների չարաշահմամբ:
Հոդվածը հրապարակվել է՝ 18-07-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024