Սոմատոֆորմ խանգարումը (ԱՄՆ-ում՝ սոմատիկ ախտանիշի խանգարում) բնութագրվում է ֆիզիկական (մարմնական) ախտանիշների վրա, օրինակ՝ ցավի կամ հոգնածության վրա ծայրահեղ կենտրոնացվածությամբ, որը առաջացնում է մեծ հուզական անհանգստություն և աշխատանքի հետ կապված խնդիրներ:
Դուք կարող եք ունենալ կամ չունենալ այլ ախտորոշված հիվանդություն կամ առողջական վիճակ, որը կապված է այս ախտանիշների հետ, սակայն ձեր արձագանքն ախտանիշներին նորմալ չէ:
Դուք հաճախ մտածում եք ամենավատը ձեր ախտանիշների մասին և հաճախակի դիմում բուժօգնության՝ շարունակելով բացատրություն փնտրել նույնիսկ այն դեպքում, երբ այլ լուրջ հիվանդություններն ու առողջական վիճակները ժխտված են: Առողջության հետ կապված խնդիրները կարող են ստանալ ձեր կյանքի այնպիսի կարևորագույն նշանակություն, որ ձեզ դժվար լինի գործելը, երբեմն նույնիսկ հանգեցնելով է հաշմանդամության:
Եթե ունեք սոմատոֆորմ խանգարում, կարող եք զգալ հուզական և ֆիզիկական անհանգստություն: Բուժումը կարող է օգնել թեթևացնելու ախտանիշները, օգնել ձեզ հաղթահարելու դրանցից կառչած մնալը և բարելավելու ձեր կյանքի որակը:
Հոդվածը հրապարակվել է՝ 25-04-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024