Ախտորոշման համար դուք, ամենայն հավանականությամբ, կանցնեք ֆիզիկական քննություն (բուժզննում) և ձեր բժշկի առաջարկած հետազոտությունները:
Ձեր կամ այլ բժիշկը կարող են օգնել որոշել, թե արդյոք դուք ունեք որևէ առողջական խնդիր, որը բուժման կարիք ունի:
Ձեր բժիշկը կարող է նաև ձեզ ուղղորդել հոգեկան առողջության մասնագետի մոտ, ով կարող է՝
- անցկացնեք հոգեբանական գնահատում՝ խոսելով ձեզ հետ ձեր ախտանիշների, վախերի կամ մտահոգությունների, սթրեսային իրավիճակների, փոխհարաբերությունների խնդիրների, իրավիճակների մասին, որոնցից կարող եք խուսափել, ինչպես նաև ձեր ընտանեկան պատմության մասին (անամնեզ)
- առաջարկել, որ լրացնեք հոգեբանական ինքնագնահատման կամ նմանատիպ հարցաթերթիկ
- հարցնել ձեզ ալկոհոլի, ապօրինի թմրամիջոցների կամ այլ նյութերի օգտագործման մասին:
Ախտորոշիչ չափորոշիչներ
Հոգեկան խանգարումների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկը (DSM-5), որը հրապարակվել է Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիայի կողմից, հաշվի է առնում այս կետերը սոմատոֆորմ խանգարումների ախտորոշման մեջ:
- Դուք ունեք մեկ կամ մի քանի սոմատիկ (ֆիզիկական) ախտանիշներ, օրինակ՝ ցավ կամ հոգնածություն, որոնք անհանգստացնող են կամ խնդիրներ են առաջացնում ձեր առօրյա կյանքում:
- Դուք չափից դուրս և մշտական մտահոգություններ ունեք ձեր ախտանիշների լրջության մասին, ձեր առողջության կամ ախտանիշների վերաբերյալ անընդհատ անհանգստության բարձր մակարդակ ունեք կամ չափազանց շատ ժամանակ և էներգիա եք հատկացնում ձեր ախտանիշներին կամ առողջական խնդիրներին:
- Դուք շարունակում եք ունենալ ձեզ անհանգստացնող ախտանիշներ, սովորաբար ավելի քան վեց ամիս, թեև ախտանիշները կարող են տարբեր լինել:
Հոդվածը հրապարակվել է՝ 25-04-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024