Skip to main content

Բուժման նպատակն է բարելավել ձեր ախտանիշները և ձեր առօրյա կյանքում գործելու կարողությունը:

Հոգեթերապիան, որը նաև կոչվում է խոսակցական թերապիա, կարող է օգտակար լինել սոմատոֆորմ խանգարման դեպքում: Երբեմն կարող են ավելացվել դեղեր, հատկապես, եթե պայքարում եք դեպրեսիայի դեմ:

Հոգեթերապիա

Ֆիզիկական ախտանիշները կարող են կապված լինել հոգեբանական անհանգստության և առողջության վերաբերյալ մտահոգության բարձր մակարդակի հետ, ուստի հոգեթերապիան, մասնավորապես՝ կոգնիտիվ վարքաբանական թերապիան (ԿՎԹ) կարող է օգնել ձեզ՝ բարելավելու ֆիզիկական ախտանիշները:

ԿՎԹ-ը կարող է օգնել ձեզ, որ

  • ուսումնասիրեք և հարմարեցրեք ձեր համոզմունքներն ու ակնկալիքները առողջության և ֆիզիկական ախտանիշների վերաբերյալ
  • սովորեք, թե ինչպես նվազեցնել սթրեսը
  • սովորեք, թե ինչպես հաղթահարել ֆիզիկական ախտանիշները
  • նվազեցնեք ախտանիշներով տարված լինելը
  • նվազեցրեք անհարմարավետ ֆիզիկական զգացողությունների պատճառով իրավիճակներից և գործողություններից խուսափելը
  • բարելավեք ամենօրյա աշխատանքը տանը, աշխատավայրում, փոխհարաբերություններում և սոցիալական իրավիճակներում
  • հաղթահարեք դեպրեսիայի և հոգեկան առողջության այլ խանգարումները:

Ընտանեկան թերապիան կարող է նաև օգտակար լինել՝ ուսումնասիրելով ընտանեկան փոխհարաբերությունները և բարելավելով ընտանիքի աջակցությունն ու գործունեությունը:

Դեղորայքային բուժում

Հակադեպրեսանտ դեղամիջոցները կարող են օգնել նվազեցնելու դեպրեսիայի և ցավի հետ կապված ախտանիշները, որոնք հաճախ առաջանում են սոմաոֆորմ խանգարման դեպքում:

Եթե որևէ դեղամիջոց ձեզ մոտ լավ չի ազդում, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ անցնել մյուսին կամ համատեղել որոշակի դեղամիջոցներ՝ արդյունավետությունը բարձրացնելու համար: Հիշեք, որ դեղորայքն առաջին անգամ սկսելուց հետո կարող է մի քանի շաբաթ տևել՝ մինչև ախտանիշների բարելավում նկատելը:

Խոսեք ձեր բժշկի հետ դեղորայքի տարբերակների և հնարավոր կողմնակի ազդեցությունների և ռիսկերի մասին:

Հոդվածը հրապարակվել է՝ 25-04-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024