Սոմատոֆորմ խանգարման ախտանիշները կարող են լինել՝
- առանձնահատուկ զգացողություններ, ինչպիսիք են ցավը կամ շնչարգելությունը, կամ ավելի ընդհանուր ախտանիշներ, ինչպիսիք են հոգնածությունը կամ թուլությունը
- ախտանիշների՝ որևէ հայտնաբերելի առողջական պատճառի հետ կապված չլինելը, ինչպիսիք են քաղցկեղը կամ սրտային հիվանդությունը, սակայն այդ ախտանիշների ավելի արտահայտված լինելը, քան սովորաբար կլիներ այդ հիվանդությունների ժամանակ
- մեկ ախտանիշ, բազմաթիվ ախտանիշներ կամ տարբեր ախտանիշներ
- թեթև, միջին կամ ծանր:
Այս մտքերը, զգացմունքները և վարքագիծը կարող են ներառել՝
- մշտական անհանգստություն կամ ավելորդ մտահոգություն հնարավոր հիվանդության մասին
- նորմալ ֆիզիկական զգացողություններին վերաբերվելը որպես ծանր ֆիզիկական հիվանդության նշան
- վախենալը, որ ախտանիշները լուրջ են, նույնիսկ երբ ապացույցներ չկան
- մտածելը, որ ֆիզիկական զգացողությունները սպառնացող կամ վնասակար են
- զգացողությունը, որ բժշկական գնահատումը, ախտորոշումը և բուժումը համարժեք չեն եղել
- վախենալը, որ ֆիզիկական ակտիվությունը կարող է վնաս հասցնել ձեր մարմնին
- բազմիցս ստուգումները՝ շեղումներ հայտնաբերելու համար
- հաճախակի բժշկական այցերը, որոնք չեն վերացնում ձեր մտահոգությունները կամ վատթարացնում են դրանք
- բուժմանը չպատասխանելը կամ դեղորայքի կողմնակի ազդեցությունների նկատմամբ անսովոր զգայուն լինելը
- ավելի ծանր խանգարում ունենալը, քան սովորաբար սպասվում է կասկածվող հիվանդությունից կամ առողջական խնդրից:
Սոմատոֆորմ խանգարման դեպքում ձեր զգացած առանձնահատուկ ֆիզիկական ախտանիշների առկայությունից ավելի կարևոր է այն, թե ինչպես եք մեկնաբանում և արձագանքում դրանց և ինչպես են դրանք ազդում ձեր առօրյա կյանքի վրա:
Ե՞րբ դիմել բժշկին
Ֆիզիկական ախտանշանները կարող են կապված լինել առողջական խնդիրների հետ, ուստի կարևոր է, որ բուժզննում անցնեք ձեր ընտանեկան բժշկի կողմից, եթե վստահ չեք, թե ինչն է առաջացնում ձեր ախտանիշները: Եթե ձեր բժիշկը կարծում է, որ դուք կարող եք ունենալ սոմատոֆորմ խանգարում, կարող է ձեզ ուղղորդել հոգեկան առողջության մասնագետի մոտ:
Հոդվածը հրապարակվել է՝ 25-04-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024