Գրադարան

Սոմատոֆորմ խանգարումներ. ինքնօգնություն

Սոմատոֆորմ խանգարումներ. ինքնօգնություն

Time Read 1 րոպե

Քանի դեռ մասնագիտական բուժում եք ստանում սոմատոֆորմ խանգարման դեմ, դուք նաև կարող եք կատարել ապրելակերպի և ինքնօգնության որոշ քայլեր՝ ի նպաստ ձեր ինքնազգացողության բարելավմանը:

  • Աշխատեք ձեր բժիշկների հետ. աշխատեք ձեր բժշկի և հոգեկան առողջության մասնագետի հետ՝ համատեղ որոշելու այցելությունների կանոնավոր ժամանակացույց՝ ձեր մտահոգությունները քննարկելու և վստահելի փոխհարաբերություններ ստեղծելու համար: Նաև միասին սահմանեք թեստերի, գնահատումների և մասնագետների ուղղորդումների ողջամիտ սահմանաչափեր: Խուսափեք բազմաթիվ բժիշկների դիմելուց, շտապ օգնություն կանչելուց կամ հիվանդանոցներ այցելելուց, որոնք պատճառով կարող եք բարդացնել ձեր բուժման համակարգումը և ձեզ կրկնակի հետազոտությունների ենթարկեք:
  • Կիրառեք սթրեսի կառավարման և ռելաքսացիայի (թուլացման) միջոցներ. սթրեսի կառավարման և ռելաքսացիայի միջոցները սովորելը, ինչպիսին է մկանների հարաճուն թուլացումը, կարող է օգնել ձեր ախտանիշների բարելավմանը:
  • Ֆիզիկապես ակտիվացեք. աստիճանական ակտիվացման ծրագիրը կարող է բարերար ազդեցություն ունենալ ձեր տրամադրության վրա, բարելավել ձեր ֆիզիկական ախտանիշները և օգնել բարելավելու ձեր ֆիզիկական գործունեությունը:
  • Մասնակցեք միջոցառումներին. պահպանեք ձեր աշխատանքային, սոցիալական և ընտանեկան գործունեությանը: Մի սպասեք, մինչև ձեր ախտանիշներն անցնեն, նոր դառնաք սոցիալապես ակտիվ:
  • Խուսափեք ալկոհոլից և ժամանցային (ակումբային) և այլ ապօրինի թմրամիջոցներից. հոգեներգործուն Նյութերի օգտագործումը կարող է ավելի բարդացնել ձեր բուժումը և վերականգնումը: Խոսեք ձեր բժշկի հետ, եթե նմանատիպ նյութերի օգտագործումը դադարեցնելը համարում եք դժվար լուծվող խնդիր:
Բուժում      

Հոդվածը տեղադրվել է՝ 25-04-2023 վերանայվել է՝ 25-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով