Գրադարան
Սոմատոֆորմ խանգարումներ. պատճառներ

1 րոպե
Սոմատոֆորմ խանգարման ճշգրիտ պատճառը պարզ չէ, սակայն հետևյալ գործոններից որևէ մեկը կարող է դեր խաղալ:
- Գենետիկ և կենսաբանական գործոններ, ինչպիսիք են ցավի նկատմամբ զգայունության բարձրացումը:
- Ընտանիքի ազդեցությունը, որը կարող է լինել գենետիկ կամ միջավայրային, կամ երկուսն էլ:
- Բացասականության բնավորության գիծ, որը կարող է ազդել այն բանի վրա, թե ինչպես եք դուք հայտնաբերում և ընկալում հիվանդությունը և մարմնական (ֆիզիկական) ախտանիշները:
- Քիչ տեղեկացվածությունը կամ զգացումների ընկալման հետ կապված խնդիրները, ինչը հանգեցնում է ֆիզիկական ախտանիշների, այլ ոչ թե հուզական խնդիրների վրա կենտրոնացմանը:
- Սովորած վարքագծերը, օրինակ՝ ուշադրության արժանանալու կամ այլ օգուտներ, որոնք ձեռք են բերվել հիվանդությունից. կամ «ցավային վարքագիծ»՝ ի պատասխան ախտանիշների, ինչպիսիք են ակտիվությունից չափազանց խուսափելը, որը կարող է բարձրացնել ձեր անկարողության մակարդակը:
Ռիսկի գործոններ
Սոմատոֆորմ խանգարման ռիսկի գործոնները ներառում են՝
- որևէ առողջական խնդիր ունենալը կամ դրանից ապաքինվելը
- որևէ առողջական խնդրի զարգացման ռիսկին ենթարկվելը, օրինակ՝ հիվանդության վերաբերայլ ընտանեկան պատմություն (անամնեզ) ունենալը
- կյանքի սթրեսային իրադարձություններին կամ տրավմային առնվելը կամ բռնության ենթարկվելը
- անցյալում տրավմա ունենալը, ինչպիսին է մանկական հասակի սեռական բռնությունը
- ավելի ցածր կրթական մակարդակ և սոցիալ-տնտեսական կարգավիճակ ունենալը:
Հոդվածը տեղադրվել է՝ 25-04-2023 վերանայվել է՝ 25-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: