Գրադարան
Սոմատոֆորմ խանգարումներ. կանխարգելում

1 րոպե
Քիչ է հայտնի այն մասին, թե ինչպես կարելի է կանխել սոմատոֆորմ խանգարումը:
Այնուամենայնիվ, այս առաջարկությունները կարող են օգնել:
- Եթե անհանգստության կամ դեպրեսիայի հետ կապված խնդիրներ ունեք, հնարավորինս շուտ դիմեք մասնագետի օգնությանը:
- Սովորեք հասկանալ, թե երբ եք սթրեսի մեջ և ինչպես է դա ազդում ձեր մարմնի վրա, և պարբերաբար կիրառեք սթրեսի կառավարման և ռելաքսացիայի (թուլացման) մեթոդներ:
- Եթե կարծում եք, որ ունեք սոմատոֆորմ խանգարում, շուտ դիմեք բուժման, որ հնարավորինս դադարեցնեք ախտանիշների վատթարացումը և պահպանեք ձեր կյանքի որակը:
- Հետևեք ձեր բուժման ծրագրին՝ կանխելու կրկնությունները (ռեցիդիվները) կամ ախտանիշների վատթարացումը:
Հոդվածը տեղադրվել է՝ 25-04-2023 վերանայվել է՝ 25-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: