Առողջական խնդիրներ

Սպեցիֆիկ ֆոբիաներ

Սպեցիֆիկ ֆոբիաներ

Time Read 1 րոպե

Սպեցիֆիկ կամ հատուկ ֆոբիաները այնպիսի առարկաներից կամ իրավիճակներից ճնշող, անհիմն կամ անհամարժեք վախերն են, որոնք իրականում քիչ վտանգ են ներկայացնում, բայց կարող են առաջացնել տագնապ և խուսափում:

Ի տարբերություն կարճատև տագնապի, որ կարող եք զգալ ելույթ ունենալիս կամ քննական թեստ հանձնելիս, սպեցիֆիկ ֆոբիաները երկարատև շարունակվող և ֆիզիկական ու հոգեբանական ուժեղ ռեակցիաներ առաջացնող շեղումներ են, որոնք բացասաբար են ազդում աշխատանքային, ուսումնական կամ հանրային ոլորտներում ձեր ունակությունների վրա:

Ֆոբիան (վախ) որևէ առարկայի, երևույթի կամ իրավիճակի նկատմամբ կայուն վախն է, որն անձին դրդում է խուսափել այդ առարկայի, երևույթի կամ իրավիճակի հետ առերեսումից, իսկ հակառակ դեպքում վախի ինտենսիվությունը չի նվազում նույնիսկ այն դեպքում, երբ այդ անձը հասկանում է այդ ամենի անհեթեթությունը։ Ֆոբիա ունեցող մարդը գնում է ցանկացած քայլի, որպեսզի խուսափի վախ կամ սարսափ առաջացնող իրավիճակից կամ առարկայից, իսկ եթե հնարավոր չի լինում խուսափել այս գործոններից, մարդն ունենում է տագնապային զգացողություններ։

Սպեցիֆիկ ֆոբիաներ ունեն արևմտյան երկրներում ապրող բնակչության 6–8%-ը, Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի բնակչության 2–4%-ը, ԱՄՆ-ում՝ 7%-ը և մնացած երկրներում՝ 0,5–2,5%-ը:

Սպեցիֆիկ ֆոբիաները հանդիպում են ամենահաճախ հանդիպող տագնապային խանգարումների ժամանակ, սակայն ոչ բոլոր ֆոբիաները բուժման կարիք ունեն: Սակայն, եթե սպեցիֆիկ ֆոբիան ազդում է ձեր առօրյա կյանքի վրա, կան որոշ թերապիաներ, որոնք կարող են օգնել հաճախ կայուն ընթացք ունեցող վախերը դիմակայելիս և հաղթահարելիս:

Հոդվածը տեղադրվել է՝ 03-05-2021 վերանայվել է՝ 26-12-2022

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով