Գրադարան

Սպեցիֆիկ ֆոբիաներ. բարդություններ

Սպեցիֆիկ ֆոբիաներ. բարդություններ

Time Read 1 րոպե

Թեև սպեցիֆիկ կամ հատուկ ֆոբիաները կարող են հիմար ուրիշների համար թվալ հիմարություն, դրանք կարող են կործանարար լինել այն մարդկանց համար, ովքեր ունեն դրանք՝ առաջացնելով խնդիրներ, որոնք ազդում են կյանքի բազմաթիվ ոլորտների վրա:

  • Սոցիալական մեկուսացում. վախենալու աղբյուր հանդիսացող վայրերից և գործերից խուսափելը կարող է առաջացնել ուսումնական, մասնագիտական և փոխհարաբերությունների հետ կապված խնդիրներ: Այս խանգարումներով երեխաները հաճախ առնչվում են ուսումնառության հետ կապված խնդիրների և մենակության հետ, և նրանք կարող են խնդիրներ ունենալ սոցիալական հմտությունների զարգացման հետ, եթե նրանց վարքագիծը զգալիորեն տարբերվում է իրենց հասակակիցներից:
  • Տրամադրության խանգարումներ. սպեցիֆիկ ֆոբիաներ ունեցող բազմաթիվ մարդիկ ունեն դեպրեսիա, ինչպես նաև այլ տագնապային խանգարումներ:
  • Հոգեներգործուն նյութերի չարաշաում. ծանր սպեցիֆիկ ֆոբիայով ապրելու սթրեսը կարող է հանգեցնել ապօրինի թմրամիջոցների կամ ալկոհոլի չարաշահման:
  • Ինքնասպանություն (սուիցիդ). սպեցիֆիկ ֆոբիաներ ունեցող որոշ անհատներ կարող են լինել ինքնասպանության վտանգի տակ:

Հոդվածը տեղադրվել է՝ 04-05-2021 վերանայվել է՝ 12-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով