Դեռևս շատ բան հայտնի չէ սպեցիֆիկ կամ ֆոբիաների իրական պատճառի մասին:
Պատճառները կարող են ներառել հետևյալը:
- Բացասական փորձառություններ. բազմաթիվ ֆոբիաներ զարգանում են բացասական փորձի կամ որևէ կոնկրետ առարկայի կամ իրավիճակի հետ կապված խուճապային նոպայի արդյունքում:
- Գենետիկա և արտաքին միջավայր. կարող է կապ լինել ձեր սեփական սպեցիֆիկ ֆոբիայի և ձեր ծնողների ֆոբիայի կամ անհանգստության միջև, ինչը կարող է պայմանավորված լինել գենետիկայի կամ ընդօրինակած վարքագծի պատճառով:
- Գլխուղեղի գործառույթ. գլխուղեղի գործունեության փոփոխությունները նույնպես կարող են դեր խաղալ սպեցիֆիկ ֆոբիաների զարգացման մեջ:
Ռիսկի գործոններ
Այս գործոնները կարող են բարձրացնել ձեր սպեցիֆիկ ֆոբիաների զարգացման ռիսկը:
- Ձեր տարիքը. սպեցիֆիկ ֆոբիաները կարող են առաջին անգամ հայտնվել մանկական տարիքում, սովորաբար՝ 10 տարեկանում, սակայն նաև կարող են առաջանալ ավելի ուշ կյանքում:
- Ձեր հարազատները. եթե ձեր ընտանիքում ինչ-որ մեկը սպեցիֆիկ ֆոբիա կամ տագնապային խանգարում ունի, ձեզ մոտ ավելի հավանական է, որ այն նույնպես զարգանա: Սա կարող է լինել ժառանգական միտում, կամ երեխաները կարող են սովորել սպեցիֆիկ ֆոբիաներ՝ դիտարկելով ընտանիքի անդամի ֆոբիկ ռեակցիան որևէ առարկայի կամ իրավիճակի նկատմամբ:
- Ձեր խառնվածքը. ձեր ռիսկը կարող է մեծանալ, եթե դուք սովորականից ավելի զգայուն եք, ավելի ճնշված կամ ավելի բացասական տրամադրված:
- Բացասական փորձ. վախեցնող տրավմատիկ իրադարձությունը, օրինակ՝ վերելակում փակված մնալը կամ կենդանու հարձակման ենթարկվելը կարող է խթանել սպեցիֆիկ ֆոբիայի զարգացումը:
- Բացասական փորձառությունների մասին իմանալը. բացասական տեղեկատվության կամ փորձառությունների մասին լսելը, ինչպիսին է ինքնաթիռի վթարը, կարող է հանգեցնել սպեցիֆիկ ֆոբիայի զարգացման:
Հոդվածը հրապարակվել է՝ 04-05-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024