Գրադարան

Ստաֆիլոկոկային վարակներ․ ախտորոշում

Ստաֆիլոկոկային վարակներ․ ախտորոշում

Time Read 1 րոպե

Ստաֆիլոկոկային վարակը ախտորոշելու համար ձեր բժիշկը սովորաբար անցկացնում է այս միջոցառումները:

  • Ֆիզիկական քննություն (բուժզննում). բուժզննման ընթացքում ձեր բժիշկը ուսումնասիրում է մաշկի ցանկացած խոց կամ կարմրած տարածք, որը դուք կարող եք ունենալ: Ձեր բժիշկը նաև կարող է ստուգել ցանկացած այլ ախտանիշի առկայությունը:
  • Նմուշառում՝ լաբորատոր թեստի համար. առավել հաճախ բժիշկներն ախտորոշում են ստաֆիլոկոկային վարակները՝ ստուգելով արյունը, մեզը, մաշկը, վարակված նյութը կամ քթային արտադրուկները՝ բակտերիաների նշանների համար (ցանքս): Լրացուցիչ թեստերը կարող են օգնել ձեր բժշկին ընտրելու այն հակաբիոտիկը, որը լավագույնս կազդի բակտերիաների դեմ:
  • Այլ հետազոտություններ. եթե ձեր մոտ ախտորոշվել էստաֆիլոկոկային վարակ, ձեր բժիշկը կարող է առաջարկել պատկերային հետազոտություն, որը կոչվում է էխոսրտագրություն: Այս հետազոտությունը կարող է ստուգել, թե արդյոք վարակը ազդել է ձեր սրտի վրա: Ձեր բժիշկը նաև կարող է նշանակել այլ պատկերային հետազոտություններ՝ կախված ձեր ախտանիշներից և բուժզննման արդյունքներից:

Հոդվածը տեղադրվել է՝ 03-07-2021 վերանայվել է՝ 30-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով