Ընտրե՛ք մրգերով ու բանջարեղեններով հարուստ սննդակարգ. փորձեք սննդակարգում ներառել ավելի շատ և բազմատեսակ մրգեր ու բանջարեղեններ: Ընտրեք դրանց տարբեր տեսակներ, որոնք ունեն տարբեր գույներ:
Կրճատե՛ք սննդով ստացվող աղի և ծխեցրած (ապխտած) սննդամթերքների քանակը. պաշտպանեք ստամոքսի լորձաթաղանթն այսպիսի մթերքներից:
Դադարեցրե՛ք ծխելը. եթե ծխող եք, օր առաջ ազատվեք ծխախոտից: Եթե չեք ծխում, երբեք մի՛ սկսեք ծխել: Ծխախոտը բարձրացնում է ստամոքսի, ինչպես նաև այլ տեսակի քաղցկեղների ռիսկը: Եթե ծխախոտից ձերբազատվելը համարում եք դժվար լուծվող խնդիր, դիմեք բժշկի օգնությանը:
Հարցրե՛ք բժշկին ստամոքսի քաղցկեղի ռիսկի գործոնների մասին. զրուցեք բժշկի հետ այն մասին, թե ինչպիսի ռիկի գործոններ ունեք և դրանիցի որոնք կարող են մեղմացվել կամ վերացվել: Խոսքը նաև ստամոքսի խոցի բուժման մասին է:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։