Վերին էնդոսկոպիա. գաստրոսկոպիայով ազատ ծայրին տեսախցիկ և «սառը» լույսի աղբյուր ունեցող բարակ ճկուն խողովակը բերանով և կերակրափողով զգուշությամբ ներհրվում է ստամոքսի խոռոչ, որից հետո բժիշկը դիտում է ստամոքսը «ներսից» և փորձում գտնել քաղցկեղի նշաններ:
Լաբորատոր թեստի համար հյուսվածքի նմուշառում (բիոպսիա). եթե գաստրոսկոպիայի ընթացքում բժիշկը հայտնաբերում է ստամոքսի լորձաթաղանթի որևէ կասկածելի շրջան, վերցնում է հյուսվածքի նմուշ, որն ուղարկում է հյուսվածաբանական հետազոտության (բիոպսիա):
Պատկերման թետեր. ստամոքսի քաղցկեղի ախտորոշման մեջ բժիշկը կարող է առաջարկել համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ) և բարիում խմելուց հետո հատուկ ռենտգեն պատկերում:
Ստամոքսի քաղցկեղի տարածվածության (փուլի) որոշում
Ստամոքսի քաղցկեղի փուլն օգնում է բժշկին որոշելու լավագույն բուժման տարբերակը: Քաղցկեղի փուլը որոշելելիս բժիշկը կարող է առաջարկել հետևյալ թեստերն ու միջամտությունները:
Արյան թեստեր. լաբորատոր հետազոտությունները թույլ են տալիս գնահատել, թե ինչ չափով է քաղցկեղն ախտահարել այլ օրգանները, օրինակ՝ լյարդը։
Էնդոսկոպիկ գերձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա). այս հետազոտության ժամանակ գերձայնային սարքի տվիչը (датчик) էնդոսկոպիկ խողովակով ներմուծվում է ստամոքս: Էնդոսկոպիկ սոնոգրաֆիան թույլ է տալիս որոշել, թե ինչքան խորն է քաղցկեղը թափանցել ստամոքսի պատի մեջ:
Հետազոտական վիրահատություն. երբեմն կարիք է զգացվում քաղցկեղի տարածման առկայությունը և չափը գնահատել լապարոսկոպիկ միջամտությամբ, որի ժամանակ որովայնի պատի փոքր կտրվածքով որովայնի խոռոչ է ներմուծվում հատուկ տեսախցիկ և դիտվում քաղցկեղի տարածումը դեպի որովայնի կամ կրծքավանդակի օրգաններ:
Բժիշկն օգտագործում է այս միջոցառումներից ստացված տեղեկատվությունը, որ սահմանի քաղցկեղի աստիճանը (փուլը): Ստամոքսի քաղցկեղի փուլերը նշանակվում են հռոմեական թվանշաններով՝ սկսած 0-ից մինչև IV, որտեղ ամենացածր փուլերը ցույց են տալիս, որ քաղցկեղը փոքր է և ախտահարել է միայն ստամոքսի ներքին թաղանթները։ IV փուլի քաղցկեղը համարվում է զարգացած և տարածված դեպի օրգանիզմի այլ շրջաններ:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։