Skip to content
Ստամոքսի քաղցկեղ. ախտանիշներ
06-06-2021
1 րոպե

Ստամոքսի քաղցկեղի վաղ փուլերում գանգատները կարող են բացակայել։
Այնուամենայնիվ, քաղցկեղի զարգացման ավելի ուշ փուլերում կարող են ի հայտ գալ և աստիճանաբար ծանրանալ հետևյալ նշանները՝
- կլման դժվարացում (դիսֆագիա)
- ուտելուց հետո ստամոքսի փքվածություն
- քիչ չափով սնունդ ընդունելուց հետո լցվածության զգացողություն
- այրոցք (изжога)
- ստամոքսի խանգարում
- սրտխառնոց
- ստամոքսի շրջանի բութ ցավեր
- չնախատեսված քաշի կորուստ
- փսխում:
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե ունեք անհանգստացնող գանգատներ և նշաններ, այցելեք բժշկին: Բժիշկը հավանաբար առաջին հերթին կհետազոտի առկա ախտանիշների ավելի տարածված պատճառները:
Հոդվածը վերանայվել է՝ 06-06-2021