Ստրեպտոկոկային ֆարինգիտ. պատճառներ
06-07-2021
1 րոպե

Ստրեպտոկոկային ֆարինգիտի պատճառը թարախածին ստրեպտոկոկն է (Streptococcus pyogenes), որը նաև կոչվում է A խմբի ստրեպտոկոկ:
Ստրեպտոկոկային բակտերիան վարակիչ է: Այն կարող է տարածվել օդակաթիլային ճանապարհով, երբ վարակված մարդը հազում կամ փռշտում է, ինչպես նաև սննդի և հեղուկների համատեղ օգտագործումից: Բակտերիան նաև կարող է փոխանցվել վարակված մակերևույթներով (օրինակ՝ դռան բռնակ), երբ դրանց հպվելուց հետո ձեռքը տանում եք դեպի ձեր քիթը, բերանը կամ աչքերը:
Ստրեպտոկոկային ֆարինգիտը սովորաբար հանդիպում է դպրոցահասակ երեխաների շրջանում։ Մինչև 2 տարեկան երեխաները և երեխաների հետ քիչ շփում ունեցող չափահասներն ավելի քիչ հավանական է, որ կունենան ստրեպտոկոկային ծագման ըմպանաբորբ:
Ռիսկի գործոններ
Որոշ գործոններ կարող են բարձրացնել ստրեպտոկոկային ֆարինգիտով վարակվելու ռիսկը, ինչպիսիք են՝
- տարիք. ինչպես նշվեց, ստրեպտոկոկային ֆարինգիտը հիմնականում հանդիպում է երեխաների շրջանում
- տարվա ժամանակաշրջան. ստրեպտոկոկային ֆարինգիտը կարող է հանդիպել ցանկացած ժամանակ, սակայն ավելի հակված է շրջանառելու ձմեռվա և վաղ գարնան ամիսներին և բռնկվել սերտ շփման մեջ գտնվող մարդկանց խմբերում:
Հոդվածը վերանայվել է՝ 06-07-2021