Ստրեպտոկոկային ֆարինգիտ. բարդություններ
06-07-2021
1 րոպե

Ստրեպտոկոկային ֆարինգիտը կարող է առաջացնել լուրջ հետևանքներ և բարդություններ:
Հակաբիոտիկային բուժումը կրճատում է ստրեպտոկոկային ֆարինգիտի բարդությունների ռիսկը:
Վարակի տարածում
Ստրեպտոկոկային բակտերիաները կարող են տարածվել և առաջացնել հետևյալ շրջանների վարակային բորբոքում՝
- նշագեղձեր
- հարքթային ծոցեր
- մաշկ
- արյուն
- միջին ականջ:
Բորբոքային ռեակցիաներ
Ստրեպտոկոկային վարակը կարող է առաջացնել բորբոքային հիվանդություններ, ինչպիսիք են՝
- քութեշ՝ արտահայտված ցանավորմամբ ուղեկցվող ստրեպտոկոկային վարակ
- երիկամների բորբոքում (հետստրեպտոկոկային գլոմերուլոնեֆրիտ)
- ռևմատիզմ՝ ծանր բորբոքային հիվանդություն, որը կարող է ազդել սրտի, հոդերի, նյարդային համակարգի և մաշկի վրա
- հետստրեպտոկոկային ռեակտիվ արթրիտ, որն ընթանում է հոդերի բորբոքմամբ:
Հետազոտողները նկարագրել են հնարավոր կապվածություն ստրեպտոկոկային վարակի և հազվադեպ հանդիպող հիվանդության միջև, որը կոչվում է A խմբի ստրեպտոկոկի հետ կապված մանկական աուտոիմուն նեյրոհոգեկան խանգարում (անգլերեն հապավումը՝ PANDAS): Այս հիվանդությամբ երեխաների մոտ զարգանում են նեյրոհոգեկան ծանր ախտանիշներ, ինչպիսիք են՝ կպչուն-սևեռուն խանգարում կամ տիկային խանգարումներ:
Հոդվածը վերանայվել է՝ 06-07-2021