Ստրեպտոկոկային ֆարինգիտի հիմնական ախտանիշը կոկորդի ցավն է:
Ստրեպտոպտոկային ֆարինգիտի գանգատներն ու ախտանիշները կարող են ներառել՝
- կոկորդի ցավ, որը սովորաբար արագ է առաջանում
- ցավոտ կուլ տալը
- կարմրած և այտուցված նշագեղձեր, երբեմն սպիտակ բծերով կամ թարախային փառով
- փոքրիկ կարմիր բծեր բերանի առաստաղի հետևի հատվածում (փափուկ կամ կոշտ քիմք)
- պարանոցի այտուցված, ցավոտ ավշային հանգույցներ
- ջերմություն
- գլխացավ
- ցան
- սրտխառնոց կամ փսխում, հատկապես մանկահասակ երեխաների մոտ
- մկանային ցավեր (մարմնի կոտրտվածության զգացում)։
Հնարավոր է, որ դուք կամ ձեր երեխան ունենաք այս գանգատներից և ախտանիշներից շատերը, բայց չունենաք կոկորդի ստրեպտոկոկային բորբոքում: Դրանց պատճառը կարող է լինել վիրուսային վարակը կամ որևէ այլ հիվանդություն: Ահա թե ինչու ձեր բժիշկը, ընդհանուր առմամբ, հատուկ թեստ կանցկացնի ձեզ մոտ ստրեպտոկոկային վարակը հաստատելու կամ ժխտելու համար:
Հնարավոր է նաև, որ դուք վարակված լինեք ստրեպտոկոկեր կրող, սակայն որևէ ախտանիշ չունեցող մարդուց:
Ե՞րբ դիմել բժշկին
Զանգեք ձեր բժշկին, եթե դուք կամ ձեր երեխան ունեք այս գանգատներից և ախտանիշներից որևէ մեկը՝
- կոկորդի ցավ, որը տևում է ավելի քան 48 ժամ
- ջերմություն
- կոկորդի ցավ, որն ուղեկցվում է ցանով
- շնչառության կամ կուլ տալու հետ կապված խնդիրներ
- եթե ախտորոշվել է ստրեպտոպտոկային ֆարինգիտ և հակաբիոտիկներ ընդունելուց հետո 48 ժամվա ընթացքում որևէ բարելավում չկա:
Հոդվածը հրապարակվել է՝ 06-07-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024