Գրադարան
Ստրեպտոկոկային ֆարինգիտ. կանխարգելում

1 րոպե
Ստրեպտոկոկային ֆարինգիտի և բակտերիաների տարածման կանխարգելմանը կարող են օգնել հետևյալ պարզ միջոցները:
- Լվացեք ձեր ձեռքերը. ձեռքերի ճիշտ լվացումը բոլոր տեսակի վարակների կանխարգելման լավագույն միջոցն է։ Ահա թե ինչու է կարևոր սեփական ձեռքերը պարբերաբար առնվազն 20 վայրկյան լվանալ օճառով և ջրով: Սովորեցրեք ձեր երեխաներին, թե ինչպես ճիշտ լվանալ ձեռքերը օճառով և ջրով կամ օգտագործել ալկոհոլի վրա հիմնված ձեռքերի ախտահանիչ միջոց, եթե օճառ և ջուր չկա:
- Ծածկեք ձեր բերանը. սովորեցրեք ձեր երեխաներին փակել բերանը արմունկով կամ անձեռոցիկով, երբ նրանք հազում են կամ փռշտում:
- Մի՛ կիսվեք անձնական պարագաներով. մի՛ օգտագործեք ընդհանուր օգտագործման խմելու բաժակներ կամ սպասքի պարագաներ: Լվացեք սպասքը տաք, օճառաջրի մեջ կամ աման լվացող մեքենայի մեջ:
Հոդվածը տեղադրվել է՝ 06-07-2021 վերանայվել է՝ 06-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: