Ձեր բժիշկը կզննի ձեզ և ձեր կոկորդը, կփնտրի կոկորդի կոկորդի վարակի ախտանիշներ և հավանաբար կնշանակի հետևյալ թեստերից մեկը կամ մի քանիսը:
- Արագ (ռապիդ) հակածնային թեստ. ձեր բժիշկը կարող է արագ հակածնային (անտիգենային) թեստ կատարել ձեր կոկորդից ձողիկով վերցրած նմուշի վրա: Այս թեստը րոպեների ընթացքում կարող է հայտնաբերել ստրեպտոկոկային բակտերիաները: Եթե թեստը բացասական է, բայց ձեր բժիշկը դեռևս կասկածում է ստրեպտոկոկային ֆարինգիտ, կարող է առաջարկել կոկորդի քսուքի ցանքս:
- Մելեկուլյար (պոլիմերազային շղթայական ռեակցիայի կամ ՊՇՌ) թեստ. այս թեստի անցկացման համար նույնպես օգտագործվում է կոկորդից քսուքի նմուշը:
- Կոկորդի քսուքի ցանքս. սա մանրէաբանական ընդլայնված թեստ է, որը հիմնված է ըմպանից ստերիլ տամպոնով վերցված լորձի նմուշի ցանքսի վրա: Ստերիլ ձողիկը քսում են ձեր կոկորդի և նշագեղձերի հետևի մասում՝ լորձի նմուշ ստանալու համար: Դա ցավոտ չէ, բայց կարող է առաջացնել որձկումներ: Պատասխանը ստացվում է մինչև 2 օրվա ընթացքում կամ ավելի ուշ, և վերաբերվում է ոչ միայն ստրեպտոկոկային, այլ նաև այլ տարածված բակտերիաների հայտնաբերմանը:
Հոդվածը հրապարակվել է՝ 06-07-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024