Կակազության ախտորոշումը կատարվում է բժշկի կողմից, ով վերապատրաստվել է խոսքի և լեզվի խանգարումներ ունեցող երեխաների և չափահասների գնահատման և բուժման ոլորտում (խոսքի-լեզվի ախտաբան):
Խոսքի-լեզվի ախտաբանը զննում է, թե ինչպես են չափահաս մարդը կամ երեխան խոսում տարբեր բնույթի իրավիճակներում:
Եթե դուք ծնող եք
Եթե դուք կակազող երեխայի ծնող եք, բժիշկը կամ լեզվի ախտաբանը կարող է՝
- հարցեր տալ ձեր երեխայի հիվանդության պատմության մասին (անամնեզ), օրինակ՝ երբ է սկսել նա կակազել և երբ կամ ինչպիսի իրավիճակներում է նրա կակազելը դառնում առավել հաճախ
- հարցեր տալ այն մասին, թե ինչպես է կակազելն ազդում ձեր երեխայի կյանքի տարբեր ոլորտների վրա, ինչպիսիք են այլ երեխաների հետ փոխհարաբերությունները և դպրոցական առաջադիմությունը
- խոսել ձեր երեխայի հետ և խնդրել նրան բարձրաձայն կարդալ՝ գնահատելու նրա խոսքային խանգարման բնույթը
- միմյանցից տարբերակել վանկերի կրկնությունը և բառերի սխալ արտասանությունը, որոնք նորմալ են մանկահասակ երեխաների համար և կակազելը, որը հավանաբար երկարաժամկետ վիճակ է
- բացառել հնարավոր վիճակները, որոնք կարող են առաջացնել անկանոն խոսք, ինչպիսին է Տուրետտի համախտանիշը:
Եթե դուք չափահաս եք, ով կակազում է
Եթե դուք չափահաս եք և կակազում եք, բժիշկը կամ խոսքի ախտաբանը կարող է՝
- հարցեր տալ ձեր հիվանդության պատմության մասին (անամնեզ), այդ թվում՝ հետաքրքրվել, թե երբ եք սկսել կակազել և երբ կամ ինչպիսի իրավիճակներում է այն դառնում ավելի հաճախակի
- բացառել այնպիսի առողջական վիճակներն ու հիվանդությունները, որոնք կարող են առաջացնել կակազություն
- հարցնել այն մասին, թե ինչպիսի բուժումներ եք ստացել անցյալում, որը կարող է օգնել որոշելու, թե որ տեսակի բուժական մոտեցումը ձեր դեպքում կլինի առավել արդյունավետ
- հարցեր տալ՝ ավելի լավ հասկանալու, թե ինչպես է կակազելն ազդում ձեզ վրա
- հարցեր տալ՝ ճշտելու, թե ինչպես է կակազություն ազդում ձեր փոխհարաբերությունների, ուսումնական կամ աշխատանքային հաջողությունների, ձեր կյանքի այլ ոլորտների վրա և ինչ չափի անհանգստություն ու սթրես է պատճառում ձեզ:
Հոդվածը հրապարակվել է՝ 28-01-2024
Վերջին վերանայում՝ 22-04-2024