Գրադարան
Ինքնասպանություն (սուիցիդ) և ինքնասպանության մտքեր

1 րոպե
Ինքնասպանությունը՝ սեփական կյանքից զրկելը, ողբերգական ռեակցիա է կյանքի սթրեսային իրավիճակներին, և առավել ցավելի է այն, որ ինքնասպանությունը կարելի է կանխել:
Անկախ նրանից, թե ինքներդ եք մտածում ինքնասպանություն գործելու մասին կամ ճանաչում եք մեկին, ով ունի սեփական կյանքին վերջ տալու մտքեր, սովորեք ինքնասպանության (սուիցիդի) նախազգուշացնող նշանները և այն, թե ինչպես հասնել անհապաղ օգնության և մասնագիտական բուժման: Դուք կարող եք փրկել ձեր սեփական կյանքը կամ ուրիշի կյանքը:
Կարող է թվալ, որ ձեր խնդիրները լուծելու որևէ միջոց չկա, և որ ինքնասպանությունը ձեր ցավերին կամ հոգեկան տառապանքներին վերջ տալու միակ միջոցն է: Սակայն դուք կարող եք քայլեր ձեռնարկել՝ ձեր կյանքին կամ առողջությանը վնաս չպատճառելու և նորից ձեր կյանքը վայելելու համար: Եվ այդ ժամանակ կգտնեք ձեր խնդիրների հաղթաhարման արդյունավետ լուծումներ:
Անհապաղ օգնության համար
Եթե զգում եք, որ ծանրաբեռնված եք ապրել չցանկանալու մտքերով կամ ինքնասպանության փորձի ցանկություն ունեք, անմիջապես դիմեք օգնության՝
- զանգեք ինքնասպանության թեժ գիծ (եթե այդպիսին կա)
- զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն
- զանգեք 911 և կանչեք արտակարգ իրավիճակների ծառայության անձնակազմ
- դիմեք ձեր մոտիկ ընկերներին կամ ընտանիքի անդամներին:
Հոդվածը տեղադրվել է՝ 14-08-2023 վերանայվել է՝ 15-08-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:
Նույն այս թեմայով
- Ինքնասպանության նախազգուշացնող նշանները
- Ինչպե՞ս կարող եք դուք կանխարգելել ինքնասպանությունը
- Ինքնասպանության մտքերի հաղթահարման հմտություններ
- Ինքնասպանություն. ախտանիշներ
- Ինքնասպանություն. պատճառներ
- Ինքնասպանություն. բարդություններ
- Ինքնասպանություն. կանխարգելում
- Ինքնասպանություն. ախտորոշում
- Ինքնասպանություն. բուժում
- Ինքնասպանություն. ինքնօգնություն