Գրադարան
Ինքնասպանություն. կանխարգելում

1 րոպե
Ինքնասպանություն գործելու զգացումից կամ մտքերից զերծ մնալու համար հետևեք այս խորհուրդներին:
- Ստացեք անհրաժեշտ բուժումը. եթե չբուժեք պատճառ հանդիսացող առողջական վիճակը կամ հիվանդությունը, ձեր ինքնասպանության մտքերը, ամենայն հավանականությամբ, կկրկնվեն: Հնարավոր է, որ խուսափեք կամ ամաչեք հոգեկան առողջության խնդիրների համար բուժման դիմելուց, սակայն դեպրեսիայի, ապօրինի թմրամիջոցների չարաշահման կամ հիմքում ընկած այլ առողջական խնդրի դեպքում ճիշտ և ժամանակին բուժում ստանալը կնպաստի, որ ավելի լավ զգաք ձեր կյանքից և կարողանաք հաջողությամբ հաղթահարել անհուսության զգացումը:
- Ստեղծեք ձեր աջակցիցների ցանցը. hնարավոր է, որ ձեզ դժվար լինի խոսել ինքնասպանության զգացումների մասին, և ձեր ընկերներն ու ընտանիքը կարող են ամբողջապես չըմբռնել, թե ինչու եք դուք ենթարկվում նմանատիպ մտքերին: Այնուամենայնիվ, մի՛ խուսափեք մարդկանցից և մի՛ մեկուսացեք բոլորից, այլ փորձեք կապ հաստատել այն մարդկանց հետ, ովքեր իրոք հոգ են տանում ձեր մասին, գիտեն ու հասկանում են, թե ինչ է կատարվում ձեր ուղեղում և ձեր կողքին կլինեն, երբ դա ձեզ անհրաժեշտ լինի: Կարող եք նաև օգնություն ստանալ ձեր եկեղեցուց, աջակցող և փոխօգնության խմբերից կամ համայնքային այլ ռեսուրսներից: Կապվածության և աջակցության զգացումը կարող է օգնել, որ կրճատեք ինքնասպանության ռիսկը:
- Հիշեք, որ ինքնասպանության զգացումները ժամանակավոր են. եթե ձեզ զգում եք ծայրահեղ հուսալքված կամ կարծում եք, որ ձեր կյանքն այլևս անիմաստ է, հիշեք, որ դա ժամանակավոր զգացում է և բուժումը կարող է օգնել ձեզ, որ վերականգնեք ձեր նպատակները և իմաստավորեք ձեր կյանքը: Մի՛ փորձեք միաժամանակ լուծել տարբեր խնդիրներ, այլ քայլ առ քայլ հաջորդաբար լուծեք ձեզ հուզող հարցերը և երբեք մի՛ արեք անխոհեմ, «պահի տակ» արարքներ։
Հոդվածը տեղադրվել է՝ 14-08-2023 վերանայվել է՝ 16-08-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:
Նույն այս թեմայով
- Ինքնասպանության նախազգուշացնող նշանները
- Ինչպե՞ս կարող եք դուք կանխարգելել ինքնասպանությունը
- Ինքնասպանության մտքերի հաղթահարման հմտություններ
- Ինքնասպանություն (սուիցիդ) և ինքնասպանության մտքեր
- Ինքնասպանություն. ախտանիշներ
- Ինքնասպանություն. պատճառներ
- Ինքնասպանություն. բարդություններ
- Ինքնասպանություն. ախտորոշում
- Ինքնասպանություն. բուժում
- Ինքնասպանություն. ինքնօգնություն