Գրադարան
Ինքնասպանություն. ախտանիշներ

2 րոպե
Ինքնասպանության (սուիցիդի) նախազգուշացնող նշանները կամ ինքնասպանության մտքերը ներառում են հետևյալը:
- Կյանքին վերջ տալու մասին խոսելը, օրինակ՝ «ես կսպանեմ ինքս ինձ», «երանի մեռած լինեի» կամ «երանի ծնված չլինեի» արտահայտություններ անելը:
- Ինքնասպանության միջոցներ ձեռք բերելը, օրինակ՝ ատրճանակ գնելը կամ դեղահաբեր կուտակելը:
- Հանրային շփումներից դուրս գալը, սոցիալական մեկուսացումը և մենակ մնալու ցանկությունը:
- Տրամադրության տատանումներ ունենալը, օրինակ՝ մի օր հուզական վերելք զգալը, իսկ հաջորդ օրը՝ խորապես հուսալքված լինելը:
- Մահվան, մահանալու կամ բռնության մտքերով ծանրաբեռնված լինելը:
- Իրավիճակի հետ կապված անելանելիության կամ հուսահատության զգացումներով լցվելը:
- Ալկոհոլի կամ ապօրինի թմրամիջոցների օգտագործման ավելացում:
- Առօրյա, ներառյալ՝ ուտելու կամ քնելու սովորույթների ռեժիմի փոփոխություններ:
- Ռիսկային կամ ինքնաոչնչացնող արարքներ կատարելը, օրինակ՝ ապօրինի թմրամիջոցներ օգտագործելը կամ ավտոմեքենան անզգույշ վարելը:
- Անձնական իրերից ազատվելը կամ գործերը կարգի բերելը, երբ դա անելու այլ տրամաբանական բացատրություն չկա:
- Մարդկանց հրաժեշտ տալն այնպես, կարծես այլևս էլ չեն հանդիպելու:
- Անհատականության փոփոխությունների զարգացում, խիստ անհանգստություն կամ դյուրագրգռություն, հատկապես վերոնշյալ որոշ նախազգուշական նշանների առկայության դեպքում:
Նախազգուշացնող նշանները միշտ չէ, որ ակնհայտ են, և դրանք կարող են տարբերվել անձից անձից: Ոմանք իրենց մտադրությունների մասին պարզ արտահայտվում են, իսկ մյուսները գաղտնի են պահում իրենց ինքնասպանության մտքերն ու զգացմունքները:
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե ինքնասպանության ցանկություն ունեք, սակայն չեք մտածում անմիջապես ինքներդ ձեզ վնաս պատճառելու մասին՝
- շփվեք ձեր մտերիմ ընկերոջ կամ սիրելիի հետ, թեև դժվար է խոսել ձեր հույզերի ու մտքերի մասին
- կապ հաստատեք հոգևոր սպասավորի կամ ձեր հավատքի համայնքից որևէ մեկի հետ
- զանգահարեք ինքնասպանության թեժ գիծ (եթե այդպիսին կա)
- պայմանավորվեք և այցելեք ձեր բժշկին, այլ բուժաշխատողի կամ հոգեկան առողջության մասնագետին:
Ինքնասպանության մտքերը հաճախ ինքնուրույն չեն վերանում, ուստի առանց վարանելու օգնություն խնդրեք:
Հոդվածը տեղադրվել է՝ 14-08-2023 վերանայվել է՝ 15-08-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:
Նույն այս թեմայով
- Ինքնասպանության նախազգուշացնող նշանները
- Ինչպե՞ս կարող եք դուք կանխարգելել ինքնասպանությունը
- Ինքնասպանության մտքերի հաղթահարման հմտություններ
- Ինքնասպանություն (սուիցիդ) և ինքնասպանության մտքեր
- Ինքնասպանություն. պատճառներ
- Ինքնասպանություն. բարդություններ
- Ինքնասպանություն. կանխարգելում
- Ինքնասպանություն. ախտորոշում
- Ինքնասպանություն. բուժում
- Ինքնասպանություն. ինքնօգնություն