Գրադարան
Ինքնասպանություն. ախտորոշում

1 րոպե
Ձեր բժիշկը կարող է կատարել ֆիզիկական քննություն (բուժզննում) և առաջարկել հարցաթերթիկների լրացում կամ խորացված հարցազրույցներ՝ ուղղված են ձեր մտավոր և ֆիզիկական առողջության վերաբերյալ կարևոր մանրամասների բացահայտմանը:
Այս տեղեկատվությունը կարող է օգնել պարզելու, թե որն է ձեր ինքնասպանության մտքերի հիմքում ընկած պատճառը և որոշելու, թե որն է ձեր իրավիճակում լավագույն բուժումը:
Ձեր վիճակի գնահատումները կարող են ներառել հետևյալը:
- Հոգեկան առողջության խնդիրներ. շատ դեպքերում ինքնասպանության մտքերը կապված են հոգեկան առողջության որևէ բուժելի խնդրի հետ: Եթե դա այդպես է, ձեզ կարող է անհրաժեշտ լինել հանդիպել ու զրուցել այնպիսի բժշկի հետ, որը մասնագիտացած է հոգեկան հիվանդությունների ախտորոշման և բուժման մեջ (հոգեբույժ) կամ այցելել հոգեկան առողջության այլ մասնագետի:
- Ֆիզիկական առողջության խնդիրներ. որոշ դեպքերում ինքնասպանության մտքերը կարող են կապված լինել ֆիզիկական առողջական խնդրի հետ: Ձեզ կարող է անհրաժեշտ լինել արյան թեստեր և այլ հետազոտություններ՝ պարզելու, թե արդյոք դա այդպես է:
- Ալկոհոլի և թմրամիջոցների չարաշահում. բազմաթիվ դեպքերում ալկոհոլը կամ թմրամիջոցները դեր են խաղում ինքնասպանության մտքերի առաջացման և ավարտված ինքնասպանության մեջ: Ձեր բժիշկը կցանկանա իմանալ, թե արդյոք դուք ունեք ալկոհոլի կամ թմրամիջոցների օգտագործման հետ կապված որևէ խնդիր, օրինակ՝ դրանց օգտագործումը նվազեցնելու կամ ինքնուրույն թողնելու անկարողություն: Ինքնասպանություն զգացող շատ մարդիկ ունեն կախվածություն առաջացնող այս նյութերից ձերբազատվելու օգնության կարիք: Նման իրավիճակներում ճիշտ և ժամանակին բուժումը կարող է կրճատել ինքնասպանություն գործելու զգացումները:
- Դեղորայք. որոշ մարդկանց մոտ դեղատոմս պահանջող կամ ազատ վաճառվող որոշ դեղամիջոցներ կարող են առաջացնել ինքնասպանության մտքեր: Տեղեկացրեք ձեր բժշկին ձեր ընդունած դեղերի մասին, որ նա պարզի, թե արդյոք դրանք կարող են կապված լինել ձեր տրամադրության անկման հետ:
Երեխաներ և դեռահասներ
Ինքնասպանության մտքեր ունեցող երեխաները սովորաբար պետք է դիմեն հոգեբույժի կամ հոգեբանի, ով փորձառու է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող երեխաների ախտորոշման և բուժման մեջ: Բացի նրանց հետ խնդիրը քննարկելուց, բժիշկը կցանկանա ճշգրիտ պատկերացում կազմել իրական վիճակի մասին՝ տեղեկություններ ստանալով տարբեր աղբյուրներից, ինչպիսիք են ծնողները կամ խնամակալները, երեխայի կամ դեռահասի հետ մտերիմ ընկերները, ուսուցիչները և նախկին բժշկական կամ հոգեբուժական գնահատումները:
Հոդվածը տեղադրվել է՝ 14-08-2023 վերանայվել է՝ 16-08-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:
Նույն այս թեմայով
- Ինքնասպանության նախազգուշացնող նշանները
- Ինչպե՞ս կարող եք դուք կանխարգելել ինքնասպանությունը
- Ինքնասպանության մտքերի հաղթահարման հմտություններ
- Ինքնասպանություն (սուիցիդ) և ինքնասպանության մտքեր
- Ինքնասպանություն. ախտանիշներ
- Ինքնասպանություն. պատճառներ
- Ինքնասպանություն. բարդություններ
- Ինքնասպանություն. կանխարգելում
- Ինքնասպանություն. բուժում
- Ինքնասպանություն. ինքնօգնություն