Եթե ունեք արևից ալերգիա կամ արևի նկատմամբ բարձրացած զգայունության, կարող եք օգնել ռեակցիայի կանխմանը՝ հետևելով այս խորհուրդներին:
- Խուսափեք արևի ազդեցությունից առավոտյան ժամը 10-ից մինչև 16։00-ն ընկած ժամանակահատվածում. արևի ճառագայթներն ամենաուժեղն են այս ժամերին։ Փորձեք նախատեսել բացօթյա գործեր այլ ժամանակների համար: Եթե չեք կարող դա անել, սահմանափակեք անմիջապես արևի տակ գտնվելու ժամանակը: Հնարավորության դեպքում ստվեր փնտրեք:
- Խուսափեք արևի ուժեղ ճառագայթների հանկարծակի ազդեցությունից. բազմաթիվ մարդկանց մոտ արևից ալերգիայի ախտանիշները դրսևորվում են սեզոնային: Դրանք առաջանում են, երբ ցերեկային ժամերը երկարում են, և մարդիկ ավելի շատ են ենթարկվում արևի ազդեցությանը: Այս ժամանակաշրջաններում աստիճանաբար ավելացրեք դրսում անցկացրած ժամանակի քանակը, որ ձեր մաշկը ժամանակ ունենա հարմարվելու արևի ճառագայթներին:
- Կրեք արևային ակնոց և պաշտպանիչ հագուստ. երկարաթև վերնաշապիկները և լայնեզր գլխարկները կարող են օգնել, որ ձեր մաշկը պաշտպանեք արևի ճառագայթների ազդեցությունից: Խուսափեք այնպիսի բարակ կամ ազատ գործված հագուստից, քանի որ ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են թափանցել դրանց միջով:
- Կիրառեք արևապաշտպան քսուք. օգտագործեք ջրադիմացկուն, լայն սպեկտրի արևապաշտպան քսուք՝ առնվազն 30 SPF-ով, նույնիսկ ամպամած օրերին: Կիրատեք արևապաշտպան միջոցներն առատորեն և թարմացրեք այն երկու ժամը մեկ կամ ավելի հաճախակի, եթե լողում կամ քրտնում եք: Եթե կիրառում եք արտադրանք, որը պարունակում է ֆիզիկական արգելափակումներ (տիտանի երկօքսիդ, ցինկի օքսիդ), քսեք այն ցանկացած այլ ապրանքի վրա, որն օգտագործում եք, բացառությամբ միջատներին վանող միջոցների: Միջատներ վանող միջոցը պետք է կիրառվի ամենավերջում: Ֆիզիկական արգելափակումները զգայուն մաշկի համար ամենաարդյունավետ պաշտպանությունն են: ԱՄՆ Սննդի և դեղերի վարչությունը (FDA) պահանջում է, որ բոլոր արևապաշտպան քսուքները պահպանեն իրենց սկզբնական ուժը առնվազն երեք տարի: Ուստի, ստուգեք արևապաշտպան քսուքի պիտակները պահպանման և պիտանելիության ժամկետների վերաբերյալ ցուցումների համար: Դեն նետեք դրանք, եթե ժամկետանց են կամ արտադրվել են ավելի քան 3 տարի առաջ:
- Խուսափեք հայտնի դրդիչ գործոններից (տրիգերներ). եթե գիտեք, որ որոշակի նյութ առաջացնում է ձեր մաշկի ռեակցիան, օրինակ՝ դեղորայքը կամ շփումը վայրի մաղադանոսի կամ լայմի հետ, խուսափեք դրանցից:
- Պատուհանները ծածկեք ուլտրամանուշակագույն ճառագայթներ արգելափակող թաղանթով. տեղադրեք ուլտրամանուշակագույն ճառագայթներ արգելափակող թաղանթ ձեր տան և մեքենայի պատուհաններին:
Հոդվածը հրապարակվել է՝ 13-08-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024