Գրադարան
Արևից ալերգիա․ ախտորոշում

Ձեր բժիշկը կարող է ախտորոշել արևից ալերգիան՝ զննելով ձեր մաշկը:
Որոշակի դեպքերում ձեզ կարող են անհրաժեշտ լինել հետազոտություններ:
- Ուլտրամանուշակագույն (ՈւՄ) ճառագայթման փորձարկում. այս հետազոտությունը, որը նաև կոչվում է ֆոտոթեստավորում, օգտագործվում է տեսնելու, թե ինչպես է ձեր մաշկը արձագանքում հատուկ լամպի լույսին: Սա կարող է օգնել հստակեցնելուն, թե արևից ալերգիայի որ տեսակն է դրսևորվում ձեզ մոտ:
- Ֆոտոթաղանթային թեստավորում. այս հետազոտությունը թույլ է տալիս պարզել, թե արդյոք ձեր արևային ալերգիան առաջացել է այնպիսի նյութից, որը կիրառվել է ձեր մաշկի վրա արևի ազդեցությանը ենթարկվելուց առաջ: Հետազոտության ընթացքում նախ ձեր մաշկի (սովորաբար՝ մեջքի վրա) մի շրջանի վրա փակցվում է փորձարկվող նյութով թաղանթ, որից հետո մեկ օր անց մարմնի նույն շրջանի մի հատվածը ենթարկվում է լուսային լամպի ազդեցությանը: Եթե ռեակցիա դիտարկվում է միայն լույսի տակ գտնվող հատվածում, ապա այն հավանաբար կապված է փորձարկվող նյութի հետ:
- Արյան թեստեր և մաշկային նմուշներ. ձեր բժիշկը կարող է ձեզ նշանակել այս թեստերը, եթե ձեր ախտանիշները կարող են առաջանալ մեկ հիվանդությունից, ինչպիսին է գայլախտը (լուպուս): Արյան նմուշը կամ մաշկային նմուշը (բիոպսիա) վերցվում է լաբորատոր հետազոտության համար։
Հոդվածը տեղադրվել է՝ 13-08-2023 վերանայվել է՝ 13-08-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: