Գրադարան

Արևից ալերգիա․ բուժում

Արևից ալերգիա․ բուժում

Time Read 1 րոպե

Արևից ալերգիայի բուժումը կախված է ռեակցիայի տեսակից և ախտանիշներից:

Թեթև ախտանիշների դեպքում ձեզ հարկավոր է պարզապես մի քանի օր խուսափել արևից:

Դեղորայքային բուժում

Որոշ իրավիճակներում ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ կորտիկոստերոիդներ պարունակող նրբաքսուքներ (կրեմ), որոնք պետք է քսել մաշկի ախտահարված շրջանում: Ծանր ռեակցիայի դեպքում ձեր բժիշկը կարող է կարճ ժամանակով նշանակել կորտիկոստերոիդային դեղահաբեր, օրինակ՝ Պրեդնիզոն:

Մալարիայի բուժման դեղամիջոցներից Հիդրօքսիքլորոխինը (Պլաքվենիլ) կարող է թեթևացնել արևային ալերգիայի որոշ տեսակների ախտանիշները:

Լուսային բուժում (ֆոտոթերապա)

Եթե ​​ունեք սեզոնային արևից ալերգիա, ձեր բժիշկը կարող է առաջարկել ամեն տարի ձեր մաշկը աստիճանաբար ընտելացնել արևի ճառագայթներին, երբ ցերեկային ժամերը սկսում են երկարել: Ֆոտոթերապիայի ժամանակ օգտագործվում է ուլտրամանուշակագույն ճառագայթներ արձակող հատուկ լամպ, որը կիրառվում է մարմնի այն հատվածների համար, որոնք ավելի հաճախ են ենթարկվում արևի ազդեցությանը: Ֆոտոթերապիան սովորաբար անցկացվում է շաբաթական մի քանի անգամ՝ մի քանի շաբաթվա ընթացքում:

Հոդվածը տեղադրվել է՝ 13-08-2023 վերանայվել է՝ 13-08-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով