Գրադարան

Արևից ալերգիա

Արևից ալերգիա

Time Read 1 րոպե

Արևից ալերգիան լայն հասկացություն է, որը նկարագրում է մի քանի վիճակներ, որոնք հանգեցնում են մաշկի վրա քոր առաջացնող ցանի առաջացմանը՝ որպես արևի լույսի կամ ուլտրամանուշակագույն (ՈւՄ) ճառագայթման այլ աղբյուրների ազդեցության հետևանք:

Լուսային բազմաձև (պոլիմորֆ) ցանը արևից ալերգիայի ամենատարածված ձևն է:

Որոշ մարդկանց մոտ արևից ալերգիան ունի ժառանգական ծագում: Մյուսների մոտ ախտանշաններ են զարգանում միայն այն դեպքում, երբ առկա է մեկ այլ հրարիչ գործոն, օրինակ՝ դեղորայք ընդունելը կամ որոշ բույսերին դիպչելը: Արևի հետ կապված ռեակցիաների այլ տեսակների առաջացման պատճառները մնում են անհասկանալի:

Արևից թեթև ալերգիան կարող է վերանալ առանց բուժման: Ծանր ցաները կարող են բուժվել ստերոիդային նրբաքսուքներով (կրեմ) կամ հաբերով: Եթե ​​ունեք արևից սուր ալերգիա, ձեզ հարկավոր է ձեռնարկել կանխարգելիչ քայլեր: Օրինակ, կրեք հագուստ, որը ձեզ պաշտպանում է արևից։

Հոդվածը տեղադրվել է՝ 13-08-2023 վերանայվել է՝ 13-08-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով