Գրադարան
Արևից ալերգիա․ ինքնօգնություն

1 րոպե
Այս քայլերը կարող են օգնել արևից ալերգիայի ախտանիշների թեթևացմանը:
- Խուսափեք արևի ազդեցությունից. արևից ալերգիայի ախտանիշների մեծ մասը բարելավվում է մեկ-երկու օրից պակաս ժամանակում, եթե տուժած մաշկը արևից հեռու պահեք:
- Դադարեցրեք այնպիսի դեղամիջոցների օգտագործումը, որոնք ձեզ ավելի զգայուն են դարձնում ճառագայթների նկատմամբ. եթե այլ առողջական խնդիրների կապակցությամբ դեղեր եք ընդունում, խոսեք ձեր բժշկի հետ այն մասին, թե արդյոք կարող եք դադարեցնել դրանք, եթե այդ դեղերը կարող են ձեր մաշկն ավելի զգայուն դարձնել արևի նկատմամբ:
- Կիրառեք խոնավացնող միջոցներ. մաշկը խոնավացնող լոսյոնները կարող են օգնել վերացնելու չոր, թեփուկավոր մաշկի պատճառով առաջացած գրգռվածությունը:
Հոդվածը տեղադրվել է՝ 13-08-2023 վերանայվել է՝ 13-08-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: