Գրադարան

Արևից ալերգիա․ ախտանիշներ

Արևից ալերգիա․ ախտանիշներ

Time Read 1 րոպե

Այն, թե ինչ տեսք կունենա արևից ալերգիա ունեցող մաշկը, մեծապես կախված է ձեր մաշկի գույնից և ախտանիշների առաջացման պատճառից:

Գանգատները և ախտանիշները կարող են ներառել հետևյալը՝

  • քորի առաջացում (պրուրիտուս)
  • ծակոցների զգացում
  • փոքր հանգույցիկներ, որոնք կարող են միաձուլվել մաշկից քիչ բարձրացված բծերի մեջ
  • ազդեցության ենթարկված շրջանի կարմրություն
  • բշտիկներ կամ եղնջացան:

Ախտանիշները սովորաբար ի հայտ են գալիս մաշկի միայն այն շրջաններում, որոնք ենթարկվել են արևի կամ ուլտրամանուշակագույն ճառագայթման այլ աղբյուրի ազդեցությանը: Դրանք դրսևորվում են արևի տակ մնալուց հետո րոպեներից մինչև ժամերի ընթացքում:

Ե՞րբ դիմել բժշկին

Այցելեք ձեր բժշկին, եթե արևի տակ գտնվելուց հետո ունեք անսովոր, անհանգստացնող մաշկային ռեակցիաներ: Ծանր կամ շարունակվող ​​ախտանշանների դեպքում կարող է անհրաժեշտ լինել այցելել մաշկային խանգարումների ախտորոշման և բուժման մեջ մասնագիտացված բժշկին (մաշկաբան):

Հոդվածը տեղադրվել է՝ 13-08-2023 վերանայվել է՝ 13-08-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով