H1N1 (խոզի գրիպ)․ պատճառներ
08-11-2019
1 րոպե

Գրիպի վիրուսները, այդ թվում՝ H1N1–ը վարակում է ձեր քթի, ըմպանի և թոքերի լորձաթաղանթի բջիջները:
Վիրուսը մուտք է գործում ձեր օրգանիզմ, երբ դուք ներշնչում եք վարակված մանրագույն կաթիլները (օդակաթիլային ճանապարհ) կամ վարակված մակերեսներից կենդանի վիրուսները տեղափոխում եք ձեր աչքերը, քիթը կամ բերանը:
Դուք չեք կարող խոզի գրիպով վարակվել խոզի միս ուտելով:
Ռիսկի գործոններ
Եթե ապրում եք կամ ճանապարհորդում եք այնպիսի շրջան, որտեղ բազմաթիվ մարդիկ վարակված են H1N1 վիրուսով, դուք ևս կարող եք վարակվել այդ վիրուսով:
Հոդվածը վերանայվել է՝ 15-01-2023